10:30 18.07.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԱԾ-ն հայտնել էր զինակոչիկներին ժամկետային զինծառայությունից ազատելու նպատակով ձևավորված կոռուպցիոն սխեմայի բացահայտման մասին: Արդյունքում, հիշեցնենք, ձերբակալվել էր Մարտունու զինկոմ Գարիկ Առաքելյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ամենից բացի` իրավապահ համակարգում սկսել են վերհանել նաև նման հին գործեր ևս: Ու դեռևս 2017թ. հարուցված, բայց հետո կասեցված մի քրեական գործով շոշափվում է Սերժ Սարգսյանի թիկնազորի հայտնի պետ, այս օրերին ապօրինի հարստացման մեղադրանքով կալանավորված Վաչագան Ղազարյանի անունը:
Քաղաքացի Սարգիս Գաբրիելյանը հաղորդում է տվել հանցագործության մասին` հայտնելով, որ ծանոթներից Գեղամ Պետրոսյանն իր երկու որդիներին` Արթուր Պետրոսյանին և Պետրոս Պետրոսյանին, քառօրյա պատերազմից առաջ 5 հազար դոլարի դիմաց ազատել է ծառայությունից: Երբ հերթը հասել է բժիշկներից մեկի օգնությամբ համապատասխան փաստաթղթերը ստուգելուն, ըստ օդում կախված լուրերի, խառնվել է Ղազարյանը, ու գործը սառեցվել է»:
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...
23:30 02.05.2025
Դսեղ տանող ավտոճանապարհի կամուրջը հիմնանորգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հիմնանորոգվել է Հ-22, /Մ-6/ – Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամուրջը: Կառավարությունը հատկացրել է 105 մլն դրամ։ «Հ-22, /Մ-6/ – Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 7,5 կմ հատվածում իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 295 […] ...