11:54 28.10.2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Աֆղանստանի հարևան երկրներին կոչ է արել թույլ չտալ ՆԱՏՕ-ի ուժերին մուտք գործել իրենց տարածք։ Այս մասին նա հայտարարել է իսլամական հանրապետության հարևան երկրների մասնակցությամբ նախարարական հանդիպմանը։
«Մենք կոչ ենք անում Աֆղանստանի հարևան երկրներին թույլ չտալ իրենց տարածքում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի ռազմական ներկայություն, որոնք ծրագրում են այնտեղ տեղափոխվել Աֆղանստանի տարածքը լքելուց հետո»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը Քաբուլին մշտապես վերաբերվել է որպես իր աշխարհաքաղաքական խնդիրների լուծման գործիք։
Նրա խոսքերով՝ «Աֆղանստանն ըստ իրենց օրինաչափությունների վերակազմավորելու» արևմտյան երկրների ցանկությունը երկրում արդեն հանգեցրել է քաղաքացիական պատերազմի և հումանիտար աղետի։ Բացի այդ, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործունեությունը նպաստել է ահաբեկչական սպառնալիքի, կոռուպցիայի և թմրանյութերի հանցավորության աճին։
«Այժմ օրակարգում Աֆղանստանից միգրացիոն հոսքերի կասեցման և վերահսկման խնդիրներն են, քանի որ ահաբեկչական և հանցագործ տարրերը կարող են և արդեն փորձում են փախստականների քողի տակ ներթափանցել հարևան երկրներ»,- ասել է Լավրովը՝ խոսելով Վաշինգտոնի միջամտության հետևանքների մասին։
Մասնավորապես, ՌԴ ԱԳՆ ղեկավարն անհրաժեշտ է համարում օգտագործել ՇՀԿ-ի, ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի ներուժը՝ իսլամական հանրապետությունից բխող ահաբեկչական և թմրաշրջանառության սպառնալիքի դեմ պայքարի համար, առանց որի դժվար թե հնարավոր լինի նորմալ արտաքին քաղաքականություն կառուցել՝ հատկապես հարևան երկրների հետ, ընդգծել է Լավրովը:
14:53 26.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...
14:42 26.07.2025
Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետՀունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...
14:30 26.07.2025
Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճԿրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...
14:14 26.07.2025
Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն: 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ կար […] ...
14:00 26.07.2025
«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակըԲրիտանական հայտնի FourFourTwo պարբերականը կազմել է «Բարսելոնայի» պատմության 50 լավագույն խաղացողների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է Չավին, լավագույն եռյակը եզրափակում է Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները։ 1.Լիոնել Մեսսի 2.Չավի 3.Անդրես Ինիեստա 4.Յոհան Կրոյֆ 5.Ռոնալդինյո 6.Դիեգո Մարադոնա 7.Սամուել Էտո’Օ 8.Ռոնալդ Կուման 9.Սեզար Ռոդրիգես 10.Միքայել Լաուդրուպ ...