12:06 28.10.2021
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում ծայրահեղ լարված է․ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ «այս պահին Հայաստանում մոբիլիզացված է 27 բժշկական կենտրոն, որոնք սպասարկում են կորոնավիրուսով վարակված հիվանդներին»:
«3050 մահճակալ այս պահին զբաղված է, ունենք ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 307-ը, թոքային օդափոխության սարքերին միացված է 152 քաղաքացի»:
Ավանեսյանը նաև նշեց, որ այս պահին 122 հղի կին հոսպիտալացված է, որոնցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ, նրանք թթվածնային կախյալ են:
Դրական ակտիվ դեպքերի 30 հազար 433 քաղաքացու շրջանում պատվաստված է 1702-ը:
«Հոսպիտալացված 3100 քաղաքացու շրջանում պատվաստվածների թիվը 96 է: Վերակենդանացման բաժանմունքում գտնվողների մեջ ունենք 5 հոգի, ովքեր պատվաստված են», – հայտնեց առողջապահության նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ չեն գնալու կրկին լոքդաունների, այլ պետք է խստացնեն դիմակների կրման գործընթացը:
«Չի բացառվում, որ նոր որոշումներ կայացնենք, ու չի բառացվում, որ բաց տարածքներում պարտադիր դառնա դիմակ կրելը», – ասաց վարչապետը:
Նա նշեց, որ ՀՀ բոլոր քաղաքացիներին պատվաստելու համար անհրաժեշտ պատվաստանյութ կա:
Փաշինյանը նաև պատմեց, որ իրենց ընտանիքում պատվաստված են բոլոր չափահաս անդամները, մինչդեռ իր 14-ամյա դուստրը վերջերս վարակվել է կորոնավիրուսով ու այդ մասին իմացել են բավականին ուշ:
«Մեր ընտանիքի անդամներից ոչ մեկը չվարակվեց, բայց կարող էինք վարակվել, քանի որ մեր ընտանիքի այն անդամները, որոնք պատվաստված էին, չվարակվեցին, մենք մեր օրինակով տեսանք պատվաստանյութի արդյունավետությունը», – հայտարարեց Փաշինյանը
Վարչապետը նաև նշեց, որ «ցավոք սրտի, այս պահի դրությամբ մեկ տասնյակից ավելի բուժաշխատող կա, որ քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավված»:
Նրա խոսքով՝ վեց հոգի կալանավորված է, որոնք պատվաստման կեղծ սերտիֆիկատ են տվել:
«Ամենացավալին այն է, որ մենք այդքան չարչարվում ենք, պատվաստանյութ ենք ձեռք բերում, իսկ նրանք այդ թուղթը տալիս են, իսկ պատվաստանյութը փչացնում են, սրվակը՝ դատարկում, – ասաց Փաշինյանը:
20:37 26.06.2025
Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնությունՀունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...
20:25 26.06.2025
«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, ակումբը ոգևորված է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք […] ...
20:13 26.06.2025
Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետՀունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...
19:54 26.06.2025
Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնըՔիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...
19:50 26.06.2025
Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը: ...