Առնվազն 200 միլիոն դպրոցական ապրում է երկրներում, որոնք պատրաստ չեն արտակարգ իրավիճակներում հեռավար ուսուցման անցնել. ՅՈՒՆԻՍԵՖ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+37.09 oC

Առնվազն 200 միլիոն դպրոցական ապրում է երկրներում, որոնք պատրաստ չեն արտակարգ իրավիճակներում հեռավար ուսուցման անցնել. ՅՈՒՆԻՍԵՖ

10:50 30.10.2021

Առնվազն 200 միլիոն դպրոցական ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող այն 31 երկրներում, որոնք պատրաստ չեն հեռավար ուսուցման անցնել արտակարգ իրավիճակների դեպքում: Սրա մասին է ասվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ այսօր հրապարակված նոր զեկույցում: Աշակերտների այդ խմբի 102 միլիոնն ապրում է այն 14 երկրներում, որոնք դպրոցներն ամբողջությամբ կամ մասամբ փակ են պահել կորոնավիրուսային համավարակի ողջ տևողության առնվազն կեսի ընթացքում:

Հեռավար ուսուցման պատրաստվածության ինդեքսը չափում է երկրների՝ հեռավար ուսուցման անցնելու պատրաստվածությունը առկա կրթության խափանումների դեպքում՝ ընդգրկելով ցածր և ցածր միջին եկամուտ ունեցող երկրների սովորողների գրեթե 90 տոկոսը: Վերլուծությունը հիմնվում է երեք չափորոշիչների վրա՝ տանը առկա միջոցների և ծնողների կրթության մակարդակի, ռազմավարության մշակման և ուսուցիչների վերապատրաստման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում կրթական ոլորտի պատրաստվածության:

«Նույնիսկ շարունակվող արտակարգ իրավիճակի ժամանակ մենք գիտենք, որ լինելու են մյուսները, սակայն բավարար առաջընթաց չենք գրանցել, որպեսզի երբ հաջորդ անգամ սովորողներին հարկադրաբար դուրս բերեն դասարանից, նրանք ավելի լավ տարբերակներ ունենան», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Անցած 19 ամիսները, թեև կործանարար էին, մեզ հնարավորություն տվեցին պատկերացում կազմել այն մասին, թե ինչ է հնարավոր համավարակի ընթացքում և դրանից հետո: Գործընկերների հետ միասին մենք ջանասիրաբար աշխատել ենք տեխնոլոգիաների հնարավորություններն օգտագործելու և երեխաներին ու երիտասարդներին ամենուրեք սովորելու հնարավորություններ ապահովելու համար»:

Զեկույցն անդրադարձ է կատարում հեռավար ուսուցման սահմանափակումներին և հասանելիության անհավասարություններին՝ զգուշացնելով, որ իրավիճակը, հավանաբար, շատ ավելի վատ է, քան ցույց են տալիս առկա տվյալները: Ուսումնասիրված երկրներից զատ՝ հասանելի ցանկացած տվյալ, այդ թվում որակական հետազոտությունները, ցույց են տալիս, որ սովորողները հեռավար ուսուցման խնդիրների բախվել են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ միջին և բարձր եկամուտ ունեցող երկրներում:

Զեկույցի մյուս էական բացահայտումներից են՝

Ուսումնասիրված 67 երկրներից 31-ը պատրաստ չէ հեռավար ուսուցում ապահովել կրթության որևէ մակարդակում, ընդ որում ամենաշատը տուժել են Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի դպրոցականները: 17 երկիր ունի միջին պատրաստվածություն, 19 երկիր՝ միջինից բարձր պատրաստվածություն։

Նախադպրոցական կրթությունը ամենաանտեսված կրթական մակարդակն է. բազմաթիվ երկրներ կորոնավիրուսային արգելափակումների օրերին չեն կիրառում համապատասխան ռազմավարություն ՝ անտեսելով ամենափոքրիկ սովորողներին իրենց զարգացման համար ամենակարևոր տարիներին:

Կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ճգնաժամերը ևս կարող են էապես ազդել կրթության հասանելիության վրա: Ուսումնասիրված 31 երկրներից 23-ը ենթարկվում են կլիմայական և բնապահպանական ցնցումների մեծ կամ չափազանց մեծ ազդեցության՝ արտակարգ իրավիճակներում կրթական խափանումների ենթարկվելու ավելի մեծ վտանգի տակ դնելով 196 միլիոն դպրոցականի:

Արգենտինան, Բարբադոսը, Ջամայկան և Ֆիլիպիններն ունեն պատրաստվածության ամենաբարձր մակարդակը: Այնուամենայնիվ, նույնիսկ ինդեքսով առաջին հորիզոնականները զբաղեցրածների շրջանում երկրի ներսում առկա անհավասարությունների պատճառով ավելի աղքատ տնային տնտեսություններում կամ գյուղական վայրերում ապրող երեխաները դպրոցների փակման ժամանակ շատ հավանական է, որ չստանան համապատասխան կրթություն:

Հուսադրող է հանգամանքը, որ համեմատաբար ցածր համախառն ազգային եկամուտ ունեցող շատ երկրներ միջինից բարձր միավորներ են հավաքել ինդեքսով, ինչը վկայում է միջազգային համագործակցության և լավագույն փորձի փոխանակման մասին:
Առկա ուսուցմանը ոչինչ չի փոխարինի, ասվում է զեկույցում: Այնուամենայնիվ, հեռավար ուսուցման կայուն համակարգերով դիմակայուն դպրոցները, հատկապես՝ թվային ուսուցումը, արտակարգ իրավիճակների ժամանակ դպրոցների փակման դեպքում կարող են կրթության որոշակի աստիճան ապահովել: Ավելին, երբ դպրոցները վերաբացվեն, այս համակարգերը կարող են օգնել սովորողներին լրացնելու բաց թողածը:

Reimagine Education (Վերստեղծենք կրթությունը) նախաձեռնության միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է պետական և մասնավոր հատվածի հետ՝ երեխաներին և երիտասարդներին որակյալ թվային ուսուցման հավասար հասանելիություն ապահովելու համար՝ նպատակ ունենալով մինչև 2030 թվականը հասնել մոտ 3,5 միլիարդ երեխայի թվային ուսուցման համաշխարհային մակարդակի լուծումներով: ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից որդեգրած ուղիներից մեկը Կրթական անձնագիրն է՝ ուսումնական գլոբալ հարթակ, որ ստեղծվել է Microsoft-ի հետ համագործակցությամբ (այն սատարում է 1,6 միլիոն աշակերտների դպրոցների փակման ժամանակ): Բացի այդ՝ Reimagine Education-ին օժանդակում է Giga-ն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ITU-ի գլոբալ նախաձեռնությունը, որի նպատակն է յուրաքանչյուր դպրոց և նրա շրջակա համայնքը համացանցին միացնել: Անցյալ շաբաթվա դրությամբ Giga-ն 41 երկրներում 1 միլիոն դպրոց է քարտեզագրել և չորս մայրցամաքներում համացանցին միացրել ավելի քան 3000 դպրոց՝ հնարավորություններ ընձեռելով 700,000 սովորողների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանի բնակչի մոտ հայտնաբերվել է աշխարհում ոչ մեկի մոտ չհանդիպող արյան խումբ

14:00 30.07.2025

Հնդկաստանի բնակչի մոտ հայտնաբերվել է աշխարհում ոչ մեկի մոտ չհանդիպող արյան խումբ

Հնդկաստանի հարավում գտնվող Կարնատակա նահանգի բժիշկները իրենց հիվանդի մոտ հայտնաբերել են նախկինում անհայտ արյան խմբի հակածին, որը նախկինում աշխարհում որևէ այլ մեկի մոտ չէր հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է The New Indian Express-ը։ Հրատարակության համաձայն՝ հայտնաբերումը կատարվել է Քոլար շրջանի 38-ամյա բնակչի սրտի վիրահատության նախապատրաստական աշխատանքների ժամանակ։ Նրա արյան խումբը՝ O Rh+-ը, ամենատարածվածն է, սակայն […] ...

15 երկրների արտաքին գործերի նախարարները կոչ են անում ճանաչել Պաղեստինը

13:48 30.07.2025

15 երկրների արտաքին գործերի նախարարները կոչ են անում ճանաչել Պաղեստինը

Նյու Յորքում Մերձավոր Արևելքի կարգավորմանը նվիրված համաժողովից հետո արևմտյան 15 երկրների արտգործնախարարները կոչ են արել ճանաչել Պաղեստին պետությունը, հաղորդել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Մենք՝ Անդորրայի, Ավստրալիայի, Կանադայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Սլովենիայի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարներս, արդեն ճանաչել կամ արտահայտել ենք մեր երկրների պատրաստակամությունը կամ […] ...

ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են հյուծված քոթոթին

13:35 30.07.2025

ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են հյուծված քոթոթին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին հուլիսի սկզբներին ՀՀ ՊՆ զինծառայողներն ահազանգել էին Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում ուժասպառ և անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթի մասին։ Նույն օրը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնամք և […] ...

470 մլն ՀՀ դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հ. Ա.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

13:22 30.07.2025

470 մլն ՀՀ դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հ. Ա.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ վարչապետի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում, օգտագործելով իր դիրքը և ազդեցությունը պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների վրա, հանձնարարել է կազմակերպել անօրինական աճուրդներ, որոնց արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք է բերել Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ընդհանուր […] ...

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը հաջող նորամուտից հետո Instagram-ում հատել է 1 մլն հետևորդի շեմը

13:11 30.07.2025

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը հաջող նորամուտից հետո Instagram-ում հատել է 1 մլն հետևորդի շեմը

Կատալոնական «Բարսելոնայում» նորամուտը գոլով նշած Շվեդիայի Մ21 հավաքականի հարձակվող Ռունի Բարդագժին Instagram-ում հատել է 1 միլիոն հետևորդի շեմը: 19-ամյա ֆուտբոլիստը ճապոնական «Վիսել Կոբեի» դեմ ընկերական խաղում փոխարինման դուրս գալուց հետո հաշիվը 2-1 է դարձրել, «Բարսելոնան» հաղթել է 3-1 հաշվով: Բարդագժին դանիական «Կոպենհագենից» է տեղափոխվել «Բարսելոնա»: ...

Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

13:00 30.07.2025

Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Oգոստոսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-ին և 4-ին սպասվում […] ...

BACK_TO_TOP