Չինաստանը Հայաստանի համար հիմնական արտահանման ուղղությունների ցանկում է. Վահան Քերոբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+17.79 oC

Չինաստանը Հայաստանի համար հիմնական արտահանման ուղղությունների ցանկում է. Վահան Քերոբյան

13:42 06.11.2021

Չինաստանը Հայաստանի համար հիմնական արտահանման ուղղությունների ցանկում է, սակայն ծավալային առումով ապրանքների արտահանումը կազմում է շուրջ 300 մլն դոլար։ Շատ չնչին է նաև դեպի Չինաստան ծառայությունների արտահանումը, եթե հաշվի առնենք այն չիրացված ներուժը, որ առկա է այդ հսկայական շուկայի հետ մեր փոխհարաբերություններում, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այսօր մասնակցել եմ «Արտահանիր դեպի Չինաստան – մեծ նպատակներ և մեծ ձեռքբերումներ» միջոցառմանը, որը կազմակերպել է Թոդ Ֆաբաքերն ու իր թիմը, ով Գյումրիում խոշորագույն Digital Pomegranate ԻՏ ընկերության և Distrikt քաղաքաշինական ծրագրի հեղինակն է։
Digital Pomegranate-ը բացառություն է այս համատեքստում, քանի որ իր հաճախորդների մեծ մասը հենց չինական ընկերություններ են։
Նման նախաձեռնությունները շատ կարեւոր են մեր չինական օրակարգը ձեւավորելու եւ այսօրվա իրավիճակի մեջ բեկում մտցնելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել արտահանման շուկաների բացահայտմանն ու բազմազանեցմանն ուղղված ցանկացած նախաձեռնության»,- գրել է նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՊՀ-ականները՝ մեկ հարթակում. մեկնարկել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումը

12:44 15.05.2025

ԵՊՀ-ականները՝ մեկ հարթակում. մեկնարկել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումը

Երևանի պետական համալսարանում առաջին անգամ անցկացվում է ԵՊՀ շրջանավարտների ֆորում, որի նպատակը համալսարանական համայնքի համար հաղորդակցման և համագործակցության հարթակի ստեղծումն է։ ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտները հնարավորություն կունենան քննարկելու արդիական խնդիրներ, ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, անդրադառնալու Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին: Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ […] ...

Արտաշավանցի տղամարդու տանը ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

12:32 15.05.2025

Արտաշավանցի տղամարդու տանը ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի 31-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է ատրճանակ և ռազմամթերք: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Արտաշավանցու տան խուզարկությամբ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահեստատուփեր և տարբեր տրամաչափի 172 փամփուշտ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ...

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է

12:19 15.05.2025

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով: Գրառման մեջ ընդգծվում է, որ այս պահին նրանցից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից։   ...

Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորությունները

12:05 15.05.2025

Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորությունները

Մեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Այցի շրջանակում պատվիրակությունը նախ հանդիպել է Եթովպիայի կրթության նախարար, պրոֆեսոր Բերհանու Նեգայի հետ։ Արթուր Մարտիրոսյանը Եթովպիայի կրթության նախարարին է փոխանցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնները և հրավերը՝ այցելելու Հայաստան։ Հանդիպման ընթացքում Բերհանու Նեգան նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները […] ...

SHANTNEWS

12:00 15.05.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ը

11:45 15.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության,10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի […] ...

BACK_TO_TOP