20:24 19.11.2021
Ինչպես սահուն անցում կատարել մասնագիտական կրթությունից աշխատաշուկա․․․
Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն աշխատաշուկայի պահանջներին ու առաջարկին ծանոթացել են Գյումրիում անցկացված աշխատանքի տոնավաճառի օգնությամբ։ 100-ից ավելի գործատուներ թափուր աշխատատեղերն են ներկայացրել, որոնք համալրելու համար պահանջվում է գործազուրկի համապատասխան կրթական որակավորում։ Եվրամիության ֆինանսավորմամբ, «Մարդը կարիքի մեջ» հկ-ն Գյումրիում իրականացրել է «Անցում կրթությունից աշխատաշուկա» ծրագիրը, որի արդյունքում պարզել են, թե Շիրակի մարզի որ ոլորտներում ավելի շատ մասնագետների պակաս կա։
Շիրակի մարզի աշխատաշուկայում հակասական պատկեր է՝ գործազրկության թիվը Հանրապետությունում ամենաբարձրն է, միևնույն ժամանակ թափուր աշխատատեղեր կան, որոնք չեն լրացվում մասնագիտական որակավորման պակասի պատճառով։ Այստեղ է, որ պետք է համատեղել կրթություն ու աշխատաշուկայի պահանջները։ Իսկ գործնական գիտելիքներ ունեցողների պակաս Շիրակի մարզում երկու ուղղություններում է առկա՝ մեկն արտադրական, մյուսը՝ գյուղատնտեսական։
«Շեշտադրվում է ագրո և տեքստիլ ոլորտը։ Շատ կարևոր է, որովհետև Գյումրիում, մեր մարզում տեքստիլ արդյունաբերության գործատուների թիվն ավելանում է, և այսօր ամենաշատ թվով թափուր աշխատատեղեր հենց տեքստիլ արդյունաբերությում են առկա։ Այսօր ներկայացնում ենք 127 գործատուների կողմից 650-ից ավելի թափուր աշխատատեղեր, ինչպես նաև 119 սպասվող աշխատատեղ»,- ասել է «Ադամյան և ընկերներ կադրային կենտրոն» աշխատանքի տեղավորման գործակալության ղեկավար Ամալյա Ադամյանը։
Իսկ նրանք, որոնք աշխատանքային փորձ ու որակավորում ունեն, շատ դեպքերում գործատուին չեն բավարարում՝ այլ չափորոշիչների պատճառով։ Դրանցից հիմնականը աշխատանք փնտրողի տարիքն է։ Գործատուները վիճակագրական մեկ առանձնահատկություն են նշում՝ աշխատանք փնտրելու հարցում առավել ակտիվ են երիտասարդ կանայք։ Աշխատաշուկայում նրանց հարմար թափուր տեղերն էլ շատ են։
Գործատուների ու միջին մասնագիտական հաստատությունների համագործակցության արդյունքում են նախատեսում աշխատաշուկայի պահանջարկն ու առաջարկը համապատասխանեցնել։ Առաջին արդյունքները Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի արդյունքում գրանցել են։
«Ծրագրի շրջանակներում իրականացրել ենք Շիրակի մարզում տեքստիլ և ագրոոլորտում շուկայի վերլուծություն, աշխատաշուկայի պահանջների վերլուծություն , արդյունքում՝ 8 մասնագիտությունների համար մշակել ենք ուսումնական ծրագրեր, և մոտ 130 աշակերտ կարողացել են այդ մասնագիտանալ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Նրանցից 10-ը գտել են աշխատանք այն գործատուների մոտ, որտեղ ուսանել են»,- ասել է « Մարդը կարիքի մեջ» հկ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցը։
Այս ամենի հենքում «Դուալ» կրթական համակարգն է, որը Հայաստանի արհեստագործական ու միջին մասնագիտական հաստատություններում ներդրվել է 2016-ից։ Այն հնարավորություն է տալիս միջին մասնագիտական հաստատությունում ուսումնառության ընթացքում գործնական հմտություններ ձեռք բերել։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...