Բացահայտվել է Պուտինի սեղանին գաղտնի կոճակի նշանակությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.71
  • RUBLE
    4.27
  • 427.55
WEATHER
+13.09 oC

Բացահայտվել է Պուտինի սեղանին գաղտնի կոճակի նշանակությունը

18:18 21.11.2021

Բացահայտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունարանում սեղանի վրա տեղադրված գաղտնի կոճակի նշանակությունը։ Այն պետք է օգնական կանչելու համար, հայտնել են «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։

«Հեռուստաօպերատորները դուրս են գալիս, իսկ հարևան սեղանը պատրաստում են երկարատև բանակցությունների։ Նախագահի սեղանին հատուկ կոճակ կա, որն անհրաժեշտ է օգնականին կանչելու կամ թեյը բերելու համար»,- նշել են եթերի ժամանակ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նաև պատմել է, որ պետության ղեկավարն ունի հատուկ կապի հեռախոս: Այն պետք է, մասնավորապես, այս կամ այն պաշտոնյային կանչելու համար։ Պեսկովը ճշտել է, որ դրանց թվում են կառավարության ղեկավարությունը, գերատեսչությունների ղեկավարները, վարչակազմի ղեկավարությունը, բազմաթիվ այլ բաժանորդներ:

«Նախագահը շատ ակտիվ օգտվում է կապի բոլոր միջոցներից, որոնք նա ունի»,- հավելել է պետության ղեկավարի ներկայացուցիչը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գործադիրն ընդունել է «Պետական գույք հետ վերցնելու և օտարելու մասին» որոշում

14:55 28.03.2024

Գործադիրն ընդունել է «Պետական գույք հետ վերցնելու և օտարելու մասին» որոշում

Գործադիրն ընդունել է «Պետական գույք հետ վերցնելու և օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Շենգավիթ, Արարատյան փողոց 4 հասցեում գտնվող գույքը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Քվանտ» ուսումնագիտական արտադրական կոոպերատիվին՝ հանրակրթական գործունեության […] ...

Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ Փաշինյան

14:33 28.03.2024

Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար: «Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի՝ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն և այդ կառավարությունը […] ...

Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից

13:05 28.03.2024

Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհեթեթություն է անվանել Ռուսաստանի հարձակման հնարավորությունը Լեհաստանի, Չեխիայի կամ Բալթյան երկրների վրա, ինչպես նաև հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարվող F-16 կործանիչներն այլ երկրներից արձակվելու դեպքում օրինական թիրախ կդառնան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պուտինն այս մասին հայտնել է մարտի 27-ին Տորժոկ քաղաքում ռազմական օդաչուների հետ հանդիպման ժամանակ։ Ըստ ՌԴ նախագահի՝ ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի […] ...

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

12:27 28.03.2024

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ սպասվող հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում․ Զախարովա

Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում, քանի որ Բրյուսելն ու Վաշինգտոնն ուղղակիորեն խոսում են նման իրադարձությունների հակառուսական բնույթի մասին, իր Telegram ալիքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ Երևանում հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը […] ...

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղարկել. կազմակերպության գլխավոր քարտուղար

11:51 28.03.2024

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում չի ուղարկել. կազմակերպության գլխավոր քարտուղար

Հայաստանը վերջերս չի մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության աշխատանքներին, սակայն քարտուղարությունը Երեւանից պաշտոնական հայտարարություն չի ստացել անդամակցության կասեցման մասին, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։ «Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում, սակայն կազմակերպության […] ...

Ադրբեջանի հետ կապված խնդիրներ բարձրացնելը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման կիզակետը չէ. ԱՄՆ պետդեպարտամենտ

09:55 28.03.2024

Ադրբեջանի հետ կապված խնդիրներ բարձրացնելը Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման կիզակետը չէ. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ինչպես արդեն հայտնել էինք, ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայում կհանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ: Այս մասին հարց է հնչել ԱՄՆ պետդեպարտամենտում ճեպազրույցի ընթացքում: Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք հանդիպման ընթացքում Ադրբեջանի հետ կապված խնդիրները կբարձրացվեն։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանել է. «Հնարավոր […] ...

BACK_TO_TOP