12:30 09.12.2021
Չինաստանը բողոք է հայտնել Կանադային՝ Պեկինի 2022 թ.-ի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտին միանալու որոշման համար։ Այս մասին ասված է Օտտավայում Չինաստանի դեսպանատան հայտարարության մեջ։
«Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կեղծ հայտարարություն է արել, թե Չինաստանի կառավարությունը խախտում է մարդու իրավունքները, և այդ անհիմն մեղադրանքի հիման վրա հայտարարել է, որ Կանադան որևէ դիվանագիտական ներկայացուցչի չի ուղարկի Պեկինի Ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերին։ Չինական կողմն իր խիստ դժգոհությունն ու բողոքն է հայտնում դրան», – ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։
Ըստ Չինաստանի իշխանությունների՝ Կանադան և արևմտյան այլ երկրներ հավատարիմ են սառը պատերազմի մտածելակերպին և կանոնավոր կերպով միջամտում են այլ երկրների ներքին գործերին՝ մարդու իրավունքների քողի ներքո։
Չինաստանի դիվանագիտական առաքելությունը նշել է, որ կանադական կողմը պետք է դադարեցնի սպորտի քաղաքականացումը։
«Հիմնվելով գաղափարական կողմնակալության, ստի ու ասեկոսեների վրա՝ Կանադան և արևմտյան մի քանի երկրներ բացահայտորեն քաղաքական մանևրներ են անցկացրել՝ փորձելով խաթարել Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերի և պարալիմպիկ խաղերի սահուն ընթացքը: Նրանց անշնորհք աշխատանքը դժվար թե աջակցություն գտնի և դատապարտված է ձախողման», – հավելել է դեսպանատունը։
Բացի այդ, Չինաստանի դեսպանատունը Կանադային մեղադրել է բնիկ ժողովուրդների դեմ հանցագործությունների և ռասայական խտրականության մեջ՝ կարծիք հայտնելով, որ Կանադան պարզապես այն երկիրը չէ, որը պետք է «մարդու իրավունքների քարոզիչ» լինի։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, Կանադան դարձել է չորրորդ երկիրը, որը բոյկոտ է հայտարարել Պեկինի Օլիմպիական խաղերին՝ պատճառաբանելով Չինաստանում մարդու իրավունքների խախտումները։ Ավելի վաղ Ձմեռային օլիմպիադային դիվանագետներ չուղարկելու որոշում են կայացրել Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն։ Նոր Զելանդիան ևս որոշել է պաշտոնյաների չուղարկել Օլիմպիական խաղերին, սակայն դա պատճառաբանել է ոչ թե բոյկոտով, այլ համավարակով։
13:54 08.05.2025
Պուտինը կոչ է արել Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին պահպանել բարեկամության ավանդույթներըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված իր ուղերձում կոչ է արել պահպանել բարեկամության բարի ավանդույթները և թույլ չտալ, որ մոռացվի նրանց ընդհանուր ժառանգությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված իր ուղերձում Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը կոչ արեց պահպանել մեզ ժառանգված բարեկամության և փոխօգնության բարի ավանդույթները և թույլ չտալ, որ […] ...
13:49 08.05.2025
Դանիել Դանիելյանն ավարտական վկայականներ է հանձնել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի մասնակիցներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գործընկերությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ երկու ամիս […] ...
13:35 08.05.2025
Բաղդադը Բաքվին հրավիրել է մասնակցելու Իրաքում նավթի արդյունահանման նախագծերինԻրաքը մտադիր է գործընկերային հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ՝ նավթարդյունաբերության ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու համար, ասվում է Իրաքի վարչապետի մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ Մոհամմեդ Ալ-Սուդանիի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո։ «Հանդիպման ժամանակ քննարկվել են Իրաքի և Ադրբեջանի միջև կառուցողական համագործակցության ամրապնդման ուղիները տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում: Վարչապետ ալ-Սուդանին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ ամրապնդելու […] ...
13:23 08.05.2025
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դիՄայիսի 8-ին, ժամը 11:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ ջրանցքում, դի է նկատվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին։ Ըստ նախնական տվյալների՝ […] ...
13:05 08.05.2025
Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՄայիսի 8-ին, ժամը 08:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները, «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...
12:59 08.05.2025
Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատՈւշադրություն Մայիսի 8-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ։ Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատ։ Երևանում մայիսի 8-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում […] ...