12:46 12.12.2021
Ֆենստանտոն գյուղում (Քեմբրիջշիրի կոմսություն) 2017 թվականին հայտնաբերված հռոմեացի ստրուկի մնացորդները «խաչելության լավագույն օրինակն են» և Մեծ Բրիտանիայում խաչելության առաջին վկայությունը, հայտնում է Daily Mail-ը։
Մի քանի տարի առաջ հնագետները նշված տարածքում հայտնաբերել են մարդու կմախք՝ 170 սանտիմետր հասակով, 25-35 տարեկան, որի կրունկի մեջ խրված է եղել երկաթե մեխ։
Ռադիոածխածնային հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդը մահացել է մ.թ. 130-337 թվականներին՝ ժամանակակից Անգլիայի տարածքում՝ Հռոմեական կայսրության տիրապետության ժամանակ:
Դիակի կողքին հայտնաբերվել են նաև փայտե կառույցի բեկորներ, որով թաղվել է ստրուկը։ Այս գտածոն, ըստ գիտնականների, Մեծ Բրիտանիայում մարդու խաչելության առաջին ապացույցն է:
«Իրականում սա առաջին անգամն է, որ մենք հնագիտական աշխատանքների ժամանակ խաչելության իրեղեն ապացույցներ ենք հայտնաբերել»,- մեկնաբանել է պեղումների ղեկավար Դեյվիդ Ինգամը։
Թեև նման մահապատիժը սովորաբար կապվում է քրիստոնեության հետ, հնագետները չեն կարծում, որ այս դեպքում որևէ կապ կա կրոնի հետ։ Հետազոտությունից հետո փորձագետները եկել են այն եզրակացության, որ ստրուկին խաչել են ոչ թե խաչի, այլ ինչ-որ այլ կառույցի վրա։
Գիտնականները նման եզրակացության են եկել այն բանից հետո, երբ տղամարդու մարմնում այլ մեխեր չեն հայտնաբերել։ Ընդ որում, չի բացառվում, որ երկու տախտակ է եղել՝ ստրուկին գամել են մեկին, իսկ մյուսին՝ կապել։
Ըստ հնագետների՝ նրա կրունկով անցնող մեխը, ամենայն հավանականությամբ, նպատակ ուներ պարզապես անշարժացնել ստրուկին, ոչ թե պահել նրա քաշը: Թե ինչի համար է այս մարդը ենթարկվել ամենախիստ պատժի, գիտնականները դեռ չեն պարզել:
Daily Mail-ը նշում է, որ Հին Հռոմում հանցագործներին, պետության թշնամիներին, ծովահեններին, ստրուկներին և սոցիալական ցածր կարգավիճակ ունեցող այլ մարդկանց սովորաբար մահապատժի էին ենթարկում խաչելության միջոցով։ Իսկ հռոմեական օրենքները նաև նախատեսում էին, որ եթե ստրուկներից մեկը սպանում է իր տիրոջը, ապա այդ մարդու բոլոր ստրուկները, այդ թվում՝ կանայք և երեխաները, նույնպես պետք է մահապատժի ենթարկվեն այդ կերպ։
Խաչելությունը Հռոմեական կայսրությունում մահապատժի հիմնական ձևն էր, մինչև այն արգելվեց Կոստանդին Մեծի օրոք (մ. թ. 306-337 թթ.):
14:15 08.05.2025
Անհետ կորածը հայտնաբերվել էՄայիսի 6-ին հաղորդվել էր Հրազդանի բնակիչ 34-ամյա տղամարդու անհետ կորելու մասին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մայիսի 7-ի առավոտյան նա հայտնաբերվել է Սևան համայնքի Զովաբեր բնակավայրում: ...
14:03 08.05.2025
Թրամփը խնդրել է Էրդողանին միջնորդ լինել Ուկրաինայի հարցում․ HürriyetԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է նրան միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում։ Այս հայտարարությունը թուրքական Hürriyet թերթում հրապարակված սյունակում արել է դրա հեղինակ Աբդուլքադիր Սելվին՝ հղում անելով աղբյուրներին։ Էրդողանը, ինչպես նշում է լրագրողը, «դրական արձագանքեց միջնորդության այս առաջարկին»։ Սելվին հիշեցրել է, որ Էրդողանը մնում […] ...
13:54 08.05.2025
Պուտինը կոչ է արել Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին պահպանել բարեկամության ավանդույթներըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված իր ուղերձում կոչ է արել պահպանել բարեկամության բարի ավանդույթները և թույլ չտալ, որ մոռացվի նրանց ընդհանուր ժառանգությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված իր ուղերձում Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը կոչ արեց պահպանել մեզ ժառանգված բարեկամության և փոխօգնության բարի ավանդույթները և թույլ չտալ, որ […] ...
13:49 08.05.2025
Դանիել Դանիելյանն ավարտական վկայականներ է հանձնել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի մասնակիցներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գործընկերությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ երկու ամիս […] ...
13:35 08.05.2025
Բաղդադը Բաքվին հրավիրել է մասնակցելու Իրաքում նավթի արդյունահանման նախագծերինԻրաքը մտադիր է գործընկերային հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ՝ նավթարդյունաբերության ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու համար, ասվում է Իրաքի վարչապետի մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ Մոհամմեդ Ալ-Սուդանիի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո։ «Հանդիպման ժամանակ քննարկվել են Իրաքի և Ադրբեջանի միջև կառուցողական համագործակցության ամրապնդման ուղիները տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում: Վարչապետ ալ-Սուդանին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ ամրապնդելու […] ...
13:23 08.05.2025
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դիՄայիսի 8-ին, ժամը 11:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ ջրանցքում, դի է նկատվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին։ Ըստ նախնական տվյալների՝ […] ...