Մոսկվան Երևանից և Բաքվից ակնկալում է սահմանազատման հանձնաժողովի շուտափույթ ձևավորում․ Զախարովա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+30.09 oC

Մոսկվան Երևանից և Բաքվից ակնկալում է սահմանազատման հանձնաժողովի շուտափույթ ձևավորում․ Զախարովա

18:04 09.12.2021

Բարձր մակարդակով Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատում են, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունները պատրաստ են իրավիճակի կարգավորման հետագա քայլերի։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա շեշտել է, որ կողմերի հետ շփումների ժամանակ Մոսկվան աշխատում է այդ պայմանավորվածությունների հետևողական իրականացման ուղղությամբ, այդ թվում՝ սահմանային վեճերի կարգավորման, Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասով։

«Ըստ նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածության՝ կարևոր է գործը հասցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը՝ կողմերի խնդրանքով ռուսական կողմի խորհրդատվական աջակցությամբ։ Մենք նաև ակնկալում ենք հանձնաժողովի կազմում երկու երկրների ազգային պատվիրակությունների շուտափույթ ձևավորում»,- ասել է Զախարովան։

Դիվանագետը նաև նշել է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվում են։

Զախարովան հավելել է, որ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը նաև քննարկվել է դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների միջև կայացած հեռախոսազրույցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

20:13 26.06.2025

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

Հունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...

SHANTNEWS

20:00 26.06.2025

SHANTNEWS

Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնը

19:54 26.06.2025

Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնը

Քիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...

Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

19:50 26.06.2025

Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը

19:46 26.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը

Բացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման, ☑️6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության ու խուլիգանության, ☑️4 դեպք՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու […] ...

Երևանի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

19:41 26.06.2025

Երևանի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 23-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել 2023 թվականից Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 49-ամյա մի քաղաքացի։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

BACK_TO_TOP