Երիտասարդ անձինք դանակով սպառնացել են ու հափշտակել պայուսակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Երիտասարդ անձինք դանակով սպառնացել են ու հափշտակել պայուսակը

23:50 23.12.2021

Դեկտեմբերի լույս 21-ի գիշերը օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին փոխանցված հաղորդումը ավազակության մասին էր։ Օտարերկրացի տղամարդը հայտնել էր, որ իրեն մոտեցել են անծանոթ անձինք ու դանակով սպառնալով՝ հափշտակել պայուսակը, որի մեջ հագուստ, բջջային հեռախոս ու դրամապանակ կար։

Դեպքը Փարպեցու փողոցում էր եղել։ Մեկնած քրեական հետախույզները տարածքում օպերատիվ հարցումներ իրականացրին։ Բացահայտման աշխատանքներին միացան Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Օպերատիվ հարցումներից բացի, համատեղ իրականացվեցին նաև այլ հետախուզական միջոցառումներ, որոնք դեպքից ժամեր անց արդյունք տվեցին։ Պարզվեցին ավազակություն արած անձանց ինքնությունն ու բնակության հասցեները։ Երևանի բնակիչ՝ 37 և 35 տարեկան երկու տղամարդկանց հայտնաբերելու միջոցառումներն արդյունք տվեցին դեկտեմբերի 22-ին։

Կասկածվողները լուսադեմին հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նրանք ոստիկանությունից ներկայացվել են տարածքային քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված անձինք ձերբակալվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 05.07.2025

SHANTNEWS

Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման Ծառուկյան

17:53 05.07.2025

Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման Ծառուկյան

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում

17:50 05.07.2025

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում

ԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Հրդեհ՝ ավտոտնակում

17:44 05.07.2025

Հրդեհ՝ ավտոտնակում

Հուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […] ...

Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր

17:38 05.07.2025

Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր

2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

17:30 05.07.2025

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP