11:56 27.12.2021
Վրաստանի առողջապահության նախարարի պաշտոնում Էկատերինե Տիկարաձեին կփոխարինի Զուրաբ Ազարաշվիլին։ Զուրաբ Ազարաշվիլիին այս պաշտոնում առաջադրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է 1tv.ge-ն։
«Ինչպես գիտեք, Էկատերինե Տիկարաձեն հրաժարական է տվել, և ես ցանկանում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրան։ Այսօր ներկայացնում ենք առողջապահության նոր նախարար Զուրաբ Ազարաշվիլիին։ Նա բիզնեսի կառավարման մագիստրոս է, ունի ֆինանսական կառավարման մեծ փորձ։ Ուժեղ մենեջեր է։ Սրանում մենք փորձարկեցինք ու համոզվեցինք, երբ ես պաշտպանության նախարար էի։ Զուրաբ Ազարաշվիլին այն ժամանակ ղեկավարում էր «Դելտա»-ն և «Թբիլավիամշենի»-ն: Նրա անմիջական ղեկավարությամբ իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր, օրինակ՝ վրացական ավիացիայի վերականգնումը։ Նաև բազմաթիվ այլ նախագծեր՝ կապված մեր պաշտպանական ուժերի հզորացման հետ և այլն։
Զուրաբ Ազարաշվիլին շատ պարկեշտ, կիրթ մարդ է, նա մեծացել է բժշկի ընտանիքում։ Նա քաջատեղյակ է, թե ինչ խնդիրներ կան բնակչության առջև։ Ցանկանում եմ Զուրային հաջողություն մաղթել։ Հինգ երեխաների հայր է,և կարծում եմ, որ շատ հաջողակ նախարար կլինի։
Այստեղ ես կցանկանայի նշել, թե որքան կարևոր է նման փորձառու կադրային նախարարի նշանակումը ընդհանրապես նման հսկայական նախարարության ղեկավարման գործում։ Նախարարության բյուջեն կազմում է մոտ վեց միլիարդ լարի։ Սա ընդհանուր բյուջեի գրեթե մեկ երրորդն է, և, բնականաբար, մեզ շատ փորձառու կադրեր էին անհրաժեշտ այս ուղղությամբ»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Ինքը՝ Զուրաբ Ազարաշվիլին, շնորհակալություն է հայտնել վարչապետին հայտնած վստահության համար։
«Ինձ համար մեծ պատասխանատվություն է կառավարել մեծ մարտահրավերներով լի նախարարություն։ Բայց ես վստահ եմ, որ ձեր աջակցությամբ, կառավարական թիմի աջակցությամբ մենք կկարողանանք կարճաժամկետ հեռանկարում հասնել շոշափելի և նշանակալի հաջողությունների», – ասել է Զուրաբ Ազարաշվիլին։
Զուրաբ Ազարաշվիլին զբաղեցրել է Վրաստանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։ Նա մինչև այս տարվա փետրվարի 2-ը եղել է Վրաստանի ՊՆ «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի գլխավոր տնօրենը։ Նա զբաղեցրել է նաև «Թբիլավիամշենի» գլխավոր տնօրենի պաշտոնը։ Բացի այդ, տարբեր տարիներ աշխատել է կոմերցիոն կառույցներում։
Հիշեցնենք, որ Էկատերինե Տիկարաձեն առողջապահության նախարարի պաշտոնից հրաժարվելու որոշման մասին հայտարարել էր դեկտեմբերի 9-ին։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...