15:38 27.12.2021
ՀՀ գլխավոր դատախազության 2021թ. աշխատանքի ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է 2016-2020թթ. ընթացքում պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի օտարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ընտրանքային ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքում և ՀՀ տարբեր մարզերում գտնվող բազմաթիվ գույքային միավորների (անշարժ գույք) դեպքերում պետական գույքի օտարման գործընթացներն իրականացվել են կոռուպցիոն չարաշահումներով, որոնք կրել են, ըստ էության սխեմատիկ բնույթ:
Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության (նախկին անվանումը) պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, միևնույն ՍՊ ընկերությանն առաջարկել են իրականացնել անշարժ գույքերի գնահատման աշխատանքներ:
Ընկերության մասնագետները նշված ժամանակահատվածում կազմել են գույքերի՝ իրական արժեքից էականորեն ցածր արժեք ունենալու վերաբերյալ գնահատման կեղծ եզրակացություններ, որոնք վավերացվել են ընկերության տնօրենի կողմից:
Հետագայում համապատասխան պաշտոնատար անձանց կողմից այդ եզրակացությունները հիմք են դարձվել նշված անշարժ գույքերի օտարման մրցույթների անցկացման ժամանակ, և դրանք օտարվել են իրական արժեքից ընդհուպ բազմակի անգամներով պակաս գնով: Նման եղանակով իրականացված պետական սեփականություն հանդիսացող գույքերի օտարման հետևանքով, ուսումնասիրությամբ վեր հանված գույքերի պարագայում, պետությանը պատճառված նախնական վնասը կազմում է ընդհանուր շուրջ 790 մլն ՀՀ դրամ:
Այսինքն՝ բազմաթիվ դեպքերում ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք դրսևորելով իրենց պարտականությունները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու կամ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետության համար առաջացել են ծանր հետևանքներ:
Արձանագրված փաստերի առթիվ անցնող տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կամ 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է ընդհանուր 20 քրեական գործ, իսկ 5 դեպքերում ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են մինչդատական քրեական վարույթ իրականացնող մարմիններին՝ հարուցված այլ գործերի հետ միասին քննության առարկա դարձնելու, ընթացքը լուծելու նպատակով:
Ինչպես նշված, այնպես էլ նախկինում ՀՀ դատախազության կողմից ներկայացված այլ հանցավոր դեպքերի կապակցությամբ իրականացվում է մեծածավալ նախաքննություն: Արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...