16:00 27.12.2021
Արհեստական ինտելեկտը Շանհայի շրջանային ժողովրդական դատախազություններից մեկում առաջին անգամ դարձել է մեղադրական եզրակացության տեքստի կազմող, որը պետք է դատարանում առաջադրվի հանցագործին: Ինչպես դեկտեմբերի 27-ին հաղորդում է South China Morning Post թերթը, արհեստական ինտելեկտը դատախազական ունակություններ է ստացել ավելի քան 17 հազար գործ ուսումնասիրելուց հետո, որոնք Շանհայի դատարաններում քննվել են 2015-ից մինչև 2020 թվականը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Թվային դատախազը» մեղադրանքները կայացնում է 97 տոկոս ճշտությամբ՝ հիմնվելով բնորոշ գծերի վրա, որոնք նա հայտնաբերում է կոնկրետ քրեական գործերի դատական փաստաթղթերում:
Թերթի տվյալներով՝ «թվային դատախազը» սկզբնական շրջանում կարող է մեղադրանքներ առաջադրել Շանհայում առավել տարածված ութ հանցագործությունների վերաբերյալ, ինչպիսիք են վարկային քարտերով խարդախությունը, մոլեխաղերի կազմակերպումը, վտանգավոր վարումը, դիտավորյալ վնասվածքներ հասցնելը, իշխանությունների ներկայացուցիչների համար խոչընդոտների ստեղծումը ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում, գողությունը, խարդախությունը:
Գիտնականները համոզված են, որ ապագայում արհեստական ինտելեկտը կկարողանա մեղադրանքներ կայացնել նաև ավելի աղմկահարույց գործերով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...