Գնել Սանոսյանն ամփոփել է 2021 թվականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Գնել Սանոսյանն ամփոփել է 2021 թվականը

13:29 29.12.2021

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՏԿԵ նախարարության աշխատակազմի և ենթակա մարմինների ղեկավարների հետ ամփոփել է 2021 թվականը։

Նախարարն ըստ ոլորտների առանձնացրել է կատարված աշխատանքը՝ մատնանշելով գրանցված արդյունքներն ու թերությունները։

Սանոսյանն ընդգծել է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ոլորտները շատ են, պահանջվող աշխատանքի ծավալը մեծ է, և աշխատակիցները պետք է պատասխանատու և բծախնդիր կերպով մոտենան իրենց աշխատանքին։

Նախարարը ներկայացրել է 2022-ի իր տեսլականը, սահմանել նոր նշաձող և հույս հայտնել, որ 2022-ի ավարտին համատեղ կարձանագրվի, որ այդ նշաձողը հաղթահարված է։

Նախարար Սանոսյանը ՏԿԵ նախարարության մեդալներով է պարգևատրել մի շարք աշխատակիցների։

Մասնավորապես՝ էներգետիկ համակարգում երկարատև ծառայության և ունեցած նշանակալի ավանդի համար նախարարության հուշամեդալով խրախուսվել է նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանը։

Նախարարության հուշամեդալով է խրախուսվել նաև ՏԿԵ նախարարության «էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանը։

Հետմահու ՏԿԵ նախարարության հուշամեդալով է պարգևատրվել նաև «ՀրազՋԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ Արտաշես Մնացականյանը։

2021 թ․ ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և նվիրումով կատարելու, կատարողական բարձր ցուցանիշներ գրանցելու համար ՏԿԵ հուշամեդալով խրախուսվել է նախարարության ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության պետ, գլխավոր հաշվապահ Արտակ Ալբերտյանը։

Ճանապարհային ոլորտում իրականացրած բարեփոխումների, արդյունավետ աշխատանքի և նշանակալի ավանդի համար հուշամեդալով խրախուսվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման համակարգող Ավագ Պետրոսյանը։
Նախարարության մի շարք աշխատակիցներ խրախուսվել են շնորհակալագրերով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP