15:10 30.12.2021
Գործադիրը փոփոխություններ է կատարել «ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» որոշման մեջ: Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, որոշման ընդունման արդյունքում նույնականացման քարտ չունեցող ՀՀ քաղաքացիները հին նմուշի` ոչ կենսաչափական տվյալներով անձնագրեր կստանան 2 տարի վավերականության ժամկետով` ներկայիս 10 տարվա փոխարեն։ Նույնականացման քարտերի տրամադրման կարգը կմնա անփոփոխ` 10 տարի ժամկետով։ «Տվյալ որոշման փոփոխության նպատակն է խթանել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը, ինչպես նաև ոչ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերը հնարավորինս կարճ ժամանակահատվածում հանել շրջանառությունից»,- ասել է Արա Ֆիդանյանը՝ հավելելով, որ արդեն մշակվել է նոր կենսաչափական անձնագրերի ներդրման համակարգը, որն իրենից ներկայացնելու է առավել լայն տեղեկատվական համակարգ։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն կնպաստի ՀՀ տեխնոլոգիական առաջընթացի ապահովմանը։ «Այսօր Հայաստանը տեխնոլոգիական առումով հետ մնացած երկիր է: Օրինակ՝ այն անձնագրերը, որ ՀՀ քաղաքացիներն այսօր օգտագործում են, ժամանակակից աշխարհում արդեն շատ վաղուց չեն օգտագործվում»,-ասել է վարչապետ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի խոսքերով՝ ոլորտում առկա են մի քանի շերտեր՝ սկսած քաղաքականից: «Մենք երկար ժամանակ խոսում ենք, որ այնպիսի համակարգ ունենաք, որ ի բնե ընտրությունների կեղծման մեխանիզմ գոյություն չունենա: Դրա համար, անհրաժեշտ է, օրինակ, ընտրություններին մեկ միասնական փաստաթուղթ ունենալ՝ նույնականացման քարտ, որով քվեարկությունն արձանագրվում է և օնլայն ամբողջ հանրապետությունում ցանցն իրար միացած է: Այսօր մենք մի քանի փաստաթուղթ ունենք, որով կարելի է քվեարկել՝ անձնագիր, կենսաչափական անձնագիր, ID քարտ, բերված տեղեկանք և այլն: Երկրորդ՝ առանց այս նորամուծության հնարավոր չէ երկրում իրականացնել թվայնացում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ թվայնացման գործընթացը կնպաստի տարբեր ոլորտներում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...