15:35 30.12.2021
Վահրամ Դումանյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Եզրագիծն է հատում խոչընդոտներով ու դժվարություններով, ձեռքբերումներով ու նվաճումներով լի ևս մեկ տարի: Վերջին շրջանում մեզ պատուհասած փորձությունները մեզ մղում են՝ առավել քան երբևէ վերանայելու մեր արժեքները, տարբերակելու առաջնայինն ու անկարևորը, գնահատելու մեր աշխատանքի արդյունքներն ու բացթողումները: Մեր պետության հիմքերն ամուր են նաև կայուն կրթական համակարգով, զարգացած գիտությամբ, պահպանված ու պաշտպանված մշակութային կոթողներով, մեր մարզիկների հաղթանակներով:
Մենք ոլորտային բարեփոխումների փուլում ենք, և 2022 թվականը նոր շրջափուլերի, նոր իրողությունների տարի է լինելու: Բոլորս միասին քայլ առ քայլ պետք է հաղթահարենք մարտահրավերները՝ ի նպաստ մեր պետության զարգացման ու հզորացման:
Սիրելի՛ մանկավարժներ՝ ուսուցիչներ, դասախոսներ, մենք թևակոխել ենք բարեփոխումների մի փուլ, որտեղ յուրաքանչյուրից պահանջվում է առավել մեծ եռանդ ու նվիրում: Հավատացե՛ք, մեր համատեղ ջանքերը վարձահատույց են լինելու ապագայով, որ կերտելու են ձեր կրթած սերունդները: Առանձնապես ցանկանում եմ շեշտել կրթական համակարգի շահառուների՝ աշակերտների և ուսանողների կամային որակները, որոնք մանկավարժական համայնքի հետ հաղթահարում են առկա դժվարությունները՝ կապված մասնավորապես առկա համաճարակի հետ:
Անցնող տարում ՀՀ կառավարությունն աննախադեպ քայլեր է ձեռնարկել գիտության ոլորտում: Քայլեր, որոնք միտված են գիտության ասպարեզը երիտասարդներով համալրելուն, գիտական կադրերի սոցիալ-տնտեսական և աշխատանքային պայմանների բարելավմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող մասնագետների թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ ու նպատակային վերարտադրության ապահովմանը, արդիական սարքավորումների ձեռքբերմանը, նոր լաբորատորիաների ստեղծմանը: Վստահ եմ, որ գիտության մշակների ջանքերով այդ քայլերն առաջիկայում նոր բացահայտումների ու գյուտերի հիմք կդառնան:
Հա՛յ և համաշխարհային մշակույթը հանրայնացնող արվեստի ոլորտի սիրելի ներկայացուցիչներ, պատերազմ և համաճարակ տեսած ժողովուրդը, առավել քան երբևէ, կարիք ունի ձեր մշակութաստեղծ և ազգապահպան աշխատանքի, որը սպեղանի է մեր ժողովրդի համար: Թո՛ղ գալիք տարին պսակվի մշակութահեն հոգևոր խաղաղությամբ՝ ձեր իսկ գործունեության արգասիքներով:
Մեր ջանասեր մարզիկներն և մարզիչները անցնող տարում մեզ հպարտության ու ոգևորվածության բազում առիթներ պարգևեցին: Համոզված եմ՝ մարզաշխարհի մեր ներկայացուցիչները 2022 թվականին էլ հայոց եռագույնը հատկապես միջազգային մրցահարթակներում հպարտորեն ծածանելու և մեզ վսեմ զգացողություններով համակելու հնարավորություններ կընձեռեն:
Սիրելի՛ ժողովուրդ, 2022-ը դիմավորենք վառ հույսերով, աննկուն հավատով, հանուն մեր պետության հզորացման՝ աշխատենք և արարենք սիրո մթնոլորտում: Առո՛ղջ եղեք, խաղաղություն բոլորիս:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...