15:41 30.12.2021
Հայաստանի և Եվրամիության երկրների միջև վիզաների ազատականացման շուրջ հանդիպումները և քննարկումները Եվրամիության տարբեր անդամ պետությունների հետ շարունակվում են՝ մասնավորապես ոստիկանության, միգրացիոն ծառայությունների մակարդակով: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին «Մեդիա» կենտրոնում հայտնել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը՝ անդրադառնալով Հայաստանի և Եվրամիության միջև գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ CEPA-ի շրջանակներում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հնարավորությանը:
Լեհաստանի դեսպանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացումը հնարավոր է՝ ինչպես եղավ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պարագայում, սակայն ժամկետների մասին խոսելն առայժմ վաղ է:
Այդ համատեքստում նա շեշտեց՝ Լեհաստանը միանշանակորեն կողմ է վիզաների ազատականացմանը:
«Այդուհանդերձ, դա Եվրամիության բոլոր անդամ պետությունների միասնական որոշումը պետք է լինի: Ներկա պահին, իհարկե, Հայաստանում հավատարմագրված որևէ դեսպան չի կարող նման խոստում տալ, և ժամկետների մասին խոսելն անհնար է: Ասեմ, որ երկու տարի առաջ վիզաների ազատականացում եղավ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիների համար, ինչը հնարավոր է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարագայում, սակայն ժամկետների մասին խոսելն անհնար է, քանի որ սա շատ նուրբ հարց է»,- հավելեց Լեհաստանի դեսպանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի կառավարությունը հաջողության կհասնի այդ հարցում:
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որը ստորագրվել է 2017 թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանի և Եվրամիության գործընկերության իրավական հիմքն է: Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2021 թ. մարտի 1-ից:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...