15:56 30.12.2021
Ներկա պահին բազմաթիվ ծրագրեր կան ինչպես լեհ գործարարների կողմից Հայաստանում, այնպես էլ հայ գործարարների կողմից Լեհաստանում կատարվելիք ներդրումների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ մասին «Մեդիա» կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը՝ նշելով, որ այլ մանրամասներ չի կարող հաղորդել այդ ծրագրերի վերաբերյալ, քանի դեռ պայմանագրերը չեն ստորագրվել:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկայում հնարավոր են Լեհաստանի կողմից ներդրումներ Հայաստանում՝ դեսպան Պավել Չեպլակը պատասխանեց, որ ներկա պահին մանրամասներ չի կարող բացահայտել, սակայն հույս ունի, որ բանկային համակարգում ներդրումային ծրագիր կիրագործվի, ինչպես նաև հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովների հանդիպումից հետո ավելի կամրապնդվեն գործարար կապերը Հայաստանի և Լեհաստանի միջև:
Դեսպանի խոսքով՝ Հայաստանում բիզնես միջավայրը առավել նպաստավոր դարձավ 2018 թվականի հեղափոխությունից հետո: Լեհական կողմը հույս ունի, որ այն ավելի նպաստավոր կլինի լեհ գործարարների ներդրումների համար:
«Հայ ներդրողները նույնպես քայլեր են ձեռնարկում Լեհաստանում ներդրումներ անելու նպատակով: Ներկա պահին բազմաթիվ ծրագրերի մասին տեղեկություններ ունենք, սակայն քանի դեռ պայմանագրերը չեն ստորագրվել, որևէ մանրամասներ բացահայտել չեմ կարող»,- ասաց Պավել Չեպլակը:
Դեսպանի մեկնաբանությամբ՝ հայ-լեհական առևտրաշրջանառության ծավալների սահմանափակվածությունը, որը չի գերազանցում տարեկան 70 մլն դոլարը, պայմանավորված է նրանով, որ արտահանումները կատարվում են միջնորդ պետության, մասնավորապես՝ Բուլղարիայի միջոցով:
Իսկ ընդհանուր առմամբ, հայ-լեհական հարաբերություններն, ըստ դեսպանի, ավանդաբար բարեկամական հիմքերի վրա են: Նախորդ տարվա կորոնավիրուսային համավարակի պատճառով երկկողմ բազում այցեր չեղարկվել են, չեն իրականացվել հայ-լեհական բազում ծրագրեր, սակայն դեսպան Չեպլակը հույս ունի, որ գալիք տարի կողմերը կկարողանան վերադառնալ «ավելի նորմալ իրականությանը»:
Դեսպանի խոսքերով՝ 2021 թվականին հայ-լեհական ձեռքբերումներից է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և նրան ուղեկցող երկու դատավորների այցը Լեհաստան:
2022 թվականին Լեհաստանը ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը և նախատեսում է, որ Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուին կայցելի Հայաստան տարվա առաջին եռամսյակում:
Նախատեսվում են նաև միջխորհրդարանական այցեր և հանդիպումներ: 2021-ին Հայաստանի և Լեհաստանի խորհրդարանները ձևավորվել են նաև հայ-լեհական բարեկամական խումբ, ինչի համար դեսպանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին: Դեսպանը հույս ունի, որ հայ-լեհական միջխորհրդարանական բարեկամական խումբը նույնպես այց կկատարի Լեհաստան:
Շարունակվում է համագործակցությունը նաև արտաքին գործերի նախարարությունների միջև, և պաշտոնական Վարշավան հույս ունի, որ գալիք տարում Երևանում տեղի կունենան քաղաքական խորհրդակցություններ փոխնախարարների մակարդակով:
«Ցանկանում ենք նաև ինտենսիվացնել համագործակցությունը տնտեսության ոլորտում և հույս ունենք, որ հանդիպումներ կկայանան տնտեսական հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովների միջև»,- նշեց Լեհաստանի դեսպանը՝ հիշեցնելով, որ տնտեսական հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովների միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2018 թ. մարտի 18-ին:
Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. փետրվարի 26-ին: Պավել Չեպլակը Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները ստանձնել է 2018 թ. փետրվարին: 2019 թ. հունվարի 9-ին Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել ԼՀ նախագահ Անջեյ Դուդային:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...