13:10 11.01.2022
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 11-ի նիստում առաջին ընթերցումով քննարկել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածը սահմանում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրությունների կարգը: Գործող կարգավորմամբ եթե մշտական հանձնաժողովի նախագահը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար առաջադրում է նոր թեկնածու: Օրենքով հստակ կարգավորված չէ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության կարգը:
8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տևական ժամանակ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ: Իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին, ում հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի ընտրում: Օրենսդրական բացը չկարգավորելու հետևանքով ՀՀ Ազգային ժողովի ցանկացած հանձնաժողով կարող է բախվել նույն խնդրին և ամբողջ գումարման ընթացքում չունենա մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Առաջարկվում է օրենքի 138-րդ հոդվածը լրացնել նոր՝ 11.1-րդ մասով, որով եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը կարծիք է հայտնել, որ օրենսդրական բացը կարգավորելու անհրաժեշտություն կար, ինչը և առաջարկում է հեղինակը:
Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ Արամ Վարդևանյանը և Աննա Մկրտչյանն առաջարկվող կարգավորմանը դեմ են արտահայտվել՝ դա համարելով ոչ ժողովրդավարական քայլ: Արթուր Դավթյանն ու Արփինե Դավոյանն էլ օրենսդրական բացի կարգավորման հիմնավորումներ են ներկայացրել և կարևորել նախագծի ընդունումը: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքերով՝ նախագծով չկա որևէ սահմանափակում, որով եթե մարդը չընտրվի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ապա այլևս երբեք չի կարող առաջադրվել այդ պաշտոնում: Չընտրվելու պարագայում նոր թեկնածու է առաջադրվելու: Ըստ նրա՝ Դոնթի բանաձևը պահպանվելու է, քանի որ այն խորհրդարանական ժողովրդավարության կարևորագույն գրավականներից է:
Օրենսդրական առաջարկն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...