13:57 11.01.2022
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ հունվարի 10-ին՝ ժամը 18։10-ին, Երևանի Ս. Վրացյան փողոցից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Աշոտ Վ.-ին, որը հունվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները հունվարի 10-ին, ժամը 20.40-ին, Երևանի Թամանցիների փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Վեներա Բ.-ին, որը հունվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների հետ համատեղ, հունվարի 10-ին՝ ժամը 15։30-ին, Երևանի Արցախի փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արման Ղ.-ին, որը հունվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Հունվարի 10-ին՝ ժամը 11։30-ին, ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի Մ. Խորենացու փողոցից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Արսեն Հ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արսեն Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
***
Հունվարի 10-ին՝ ժամը 13։10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արշակունյաց պողոտայից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արամ Բ.-ն, որը 2021 թ. հոկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արամ Բ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
***
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հունվարի 10-ին՝ ժամը 11։40-ին, Ոսկեվազ համայնքի Շինարարների փողոցից բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Կարեն Ս.-ին, որը 2017 թ. նոյեմբերի 28-ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից` ՌԴ Քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Ծանր մարմնական վնասվածք հասցնելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
***
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 10-ին՝ ժամը 15։30-ին, Մասիս քաղաքի Հերացու փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Խորեն Մ.-ն, որը հունվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Խորեն Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
***
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հունվարի 10-ին՝ ժամը 17։55-ին, Արտիմետ գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Ալբերտ Շ.-ին, որը հունվարի 5-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները հունվարի 10-ին՝ ժամը 13։15-ին, Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Հովհաննես Ս.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի (Ծանր վիրավորանքը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին:
`
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...