15:13 11.01.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 11-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված 2022 թվականի պետական բյուջեի եկամուտների ձևավորման և ծախսերի կատարման հարցերին։
Խոսելով հարկաբյուջետային քաղաքականության մասին` երկրի ղեկավարը նշել է, որ, պայմանավորված հետպատերազմյան շրջանում առկա սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրներով, փոքր և միջին ձեռնարկատիրության համար սահմանվել են մեղմ հարկային ռեժիմ և մի շարք արտոնություններ, և նշված պայմաններում պետությունը բոլոր տնտեսվարող սուբյեկտներից ակնկալում է անվերապահ հարկային կարգապահություն։ Նախագահ Հարությունյանը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին հարկային կանոնների խախտման դեպքերի պարագայում խստացնել պատասխանատվության մեխանիզմները՝ շեշտելով 2022 թվականին պետական բյուջեի եկամուտների մուտքերը պատշաճ մակարդակով ապահովելու հրամայականը։ Անդրադառնալով պետական գնումների գործընթացին՝ նախագահը նշել է, որ այսուհետ շինարարության, առողջապահության, գույքի ձեռքբերման և այլ ոլորտներում կիրառվելու է ավելի խիստ գործիքակազմ` արդար մրցակցության ապահովման ու հակամենաշնորհային քաղաքականության, տեղական արտադրանքի և ծառայությունների առաջնահերթության ապահովման, ինչպես նաև չարաշահումների բացառման ուղղությամբ։
«Այսուհետ բոլոր ուղղություններով ուժեղացված ստուգումներ են իրականացվելու, և, պետական պաշտոնյայի կողմից բյուջեից անգամ մեկ լումայի յուրացման կամ վատնման դեպքի հայտնաբերման պարագայում, կիրառվելու է խստագույն պատիժ»,- զգուշացրել է երկրի ղեկավարը։ Հանրապետության նախագահը նշել է նաև, որ, պետական վերահսկողական մեխանիզմների խստացմանը զուգահեռ, հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու քաղաքացիների կողմից ստացված ահազանգերը, և կոչ է արել բնակչությանը համապատասխան թեժ գծերով չարաշահումների մասին հայտնել շահագրգիռ մարմիններին՝ այդպիսով ավելի մեծացնելով հանրային վերահսկողությունը պետական կառավարման համակարգի վրա։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...