Քննարկում 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքների անդամների, տեղահանվածների համար բանկերի կողմից արտոնությունների սահմանման վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Քննարկում 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքների անդամների, տեղահանվածների համար բանկերի կողմից արտոնությունների սահմանման վերաբերյալ

15:42 11.01.2022

Հունվարի 11-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից արտոնությունների սահմանման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, ՀՀ Կենտրոնական բանկից, Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահն ու գործադիր տնօրենը, մի շարք բանկերի ղեկավարներ:

Թագուհի Թովմասյանի կարծիքով` համակարգային լուծում փնտրելու  ժամանակն է. այն պետք է լինի այնպիսին, որ չտուժեն մասնավոր բանկերը, միաժամանակ հնարավոր լինի օգնել կորուստներ ունեցած ընտանիքներին:

Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները 2021 թվականի հուլիսի 30-ի դրությամբ ներել են պատերազմում զոհված և անհետ կորած անձանց, նրանց ընտանիքների անդամների` 17 հազար 100 անձանց շուրջ 2.8 մլրդ դրամի չափով վարկային պարտավորությունները:

Նշվել է, որ Ազգային ժողովը 2020 թվականի հոկտեմբերին ընդունել է օրենքի նախագիծ, որով հնարավորություն է տրվել բանկերին ու վարկային կազմակերպություններին առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Արսեն Մանուկյանը տեղեկացրել է, որ Արցախի կառավարությունը 2021 թվականի մարտին ընդունել է որոշում` վարկային պարտավորությունների փոխհատուցման վերաբերյալ: Ըստ նրա` 2020 թվականի նոյեմբերից  մինչև 2021 թվականի դեկտեմբերը շուրջ 130 մլրդ դրամի ծրագրեր են իրականցվել, որոնք միտված են եղել Արցախի սոցիալ-տնտեսական կյանքի վերականգնմանը:  Արսեն Մանուկյանն ընդգծել է, որ  կառավարությունը 2022-ին ևս շարունակելու է աջակցել Արցախի սոցիալ-տնտեսական վերականգնմանը:

ՀՀ բանկերի ներկայացուցիչները տվյալներ են ներկայացրել իրենց բանկերի կողմից տրամադրված արտոնությունների վերաբերյալ: Նշվել է, որ դեռևս ամբողջական տեղեկատվություն չկա այն մասին, թե զոհվածներից քանիսն են վարկեր ունեցել:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի կարծիքով` խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է պետության անմիջական մասնակցությունը: Ըստ նրա` բանկերն ու վարկային կազմակերպությունները չեն կարողանա հարցը միայնակ լուծել: Պատգամավորն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ վերոնշյալ հարցերն ուսումնասիրելու նպատակով:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի համար առաջարկը եղել է ընդունելի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ստեղծել աշխատանքային խումբ` կառավարության, Ազգային ժողովի և Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP