15:50 11.01.2022
Անցյալ տարի հոկտեմբերին վերանորոգվեց Ծիծեռնակաբերդի հուշայգում տեղադրված Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը, որը ժողովրդական լայն զանգվածների ուղեկցությամբ բարձրացվել էր Ծիծեռնակաբերդի բարձունք և տեղադրվել այնտեղ 1988 թ. ապրիլի 24-ին՝ փաստացի շեշտելով, որ Սումգայիթյան ողբերգությունը Հայոց ցեղասպանության շարունակությունն է:
1988 թ. փետրվարի 27-29-ին Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի հայ ազգաբնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված էթնիկ զտումները և զանգվածային տեղահանությունը նպատակ ունեին կանխել Արցախյան շարժման հետագա տարածումը՝ հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով։ Մինչ օրս Սումգայիթի ջարդերի զոհերի թիվը հստակեցված չէ. ԽՍՀՄ դատախազության պաշտոնական տվյալներով՝ սպանվածների թիվը 26 հոգի է, իսկ ոչ պաշտոնականով՝ մի քանի հարյուր։
Փետրվարի 27-29-ին պետական ամենաբարձր մակարդակով Սումգայիթում կազմակերպված և իրականացված ջարդերը համարժեք քաղաքական և իրավական գնահատական մինչ այսօր չեն ստացել։ 1988-1990 թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի հետևանքով ամբողջովին հայաթափվեցին Ադրբեջանի հայաբնակ քաղաքները:
Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղադրված խաչքար-քանդակը հեղինակել է քանդակագործ, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, որն էլ հենց 1988 թ. ապրիլքսանչորսյան սգո երթի ժամանակ իր գաղափարակից ընկերների հետ միասին խաչքարը բարձրացրել է Ծիծեռնակաբերդի բարձունք: Այդ օրը սգո երթի մասնակիցները տանում էին սև շրջանակների մեջ առնված և եզրերին սև ժապավեններով Սումգայիթի զոհերի և Հայոց ցեղասպանության զոհերին մարմնավորող հայ մտավորականների՝ Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհրապի մեծադիր լուսանկարները:
Ամեն տարի փետրվարի 28-ին, որը 2005 թ.-ից սկած նշվում է որպես Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքացիները Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակը հարգում են այս խաչքարի մոտ: Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակություններին ևս ներկայացվում է Սումգայիթի հայերի ջարդի և խաչքարի պատմությունը:
Տասնամյակների ընթացքում խաչքարի աջակողմյան հատվածը ճաքել էր, և անհրաժեշտություն էր առաջացել այն նորոգելու, որն էլ իրականացվեց ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի և փոխտնօրեն Սմբատ Մանուկյանի նախաձեռնությամբ:
Խաչքարը նորոգել է վերականգնող ճարտարապետ, «Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիա»-ի հիմնադիր անդամ Ամիրան Բադիշյանը: Նա նաև Էջմիածնի Մայր Տաճարի վերականգնման նախագծի գլխավոր ճարտարապետն է:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...