Թուրքիայի պետհամալսարանի թուրք պրոֆեսորը հրապարակել է «Մեծ Հայքի» և «Փոքր Հայքի» քարտեզը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC

Թուրքիայի պետհամալսարանի թուրք պրոֆեսորը հրապարակել է «Մեծ Հայքի» և «Փոքր Հայքի» քարտեզը

22:07 13.01.2022

Անկարայի պետական համալսարանի Պատմության և աշխարհագրության ֆակուլտետի պրոֆեսոր Բյուլենթ Իփլիքչիօղլուն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Բեռլինում տպված պատմական մի քարտեզ, որտեղ առանձնանշված են Մեծ Հայքը (Armenia) և Փոքր Հայքը (Armenia Minor), որոնք զբաղեցնում են ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքների զգալի մասը, փոխանցում է Ermenihaber-ը։

Եվ սա այն դեպքում, երբ նրա ֆեյսբուքյան ետնանկարում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարն է պատկերված:

Թուրք պրոֆեսորի կողմից հիշյալ քարտեզի անկաշկանդ հրապարակումն արվել է Հելլենիզմի ժամանակաշրջանի և Հռոմեական կայսրության թեմաներին անդրադառնալու շրջանակներում: Այդուհանդերձ Մեծ և Փոքր Հայքերը ներառող քարտեզի հրապարակումը թուրք պրոֆեսորից պիտի որ պահանջեր մասնագիտական խիզախություն։ Որովհետև ինչպես արդեն գիտենք անցյալի փորձից, Թուրքիայում լայն հասարակությունը, հատկապես ազգայնական շրջանակներն ու նույն հոսանքի մամուլը բավականին զգայուն են նմանատիպ դեպքերի նկատմամբ։ Պատմական Հայաստանի տարածքների հանդեպ ցավագին և ագրեսիվ ընկալումները Թուրքիայում դրսևորվում են հաճախակի։

Բառացիորեն վերջերս աղմուկ էր բարձրացվել լրատվամիջոցների կողմից ու տարածվել նաև սոցմեդիայի տիրույթում ամերիկյան «Netflix» ընկերության պատմական ժանրի սերիալում օգտագործված քարտեզի պատճառով, որտեղ «ARMENIA» բառը ներկայացված էր ներկայիս Թուրքիայի արևելյան տարածքների վրա։

Եվ այս համատեքստում ուշագրավ է, որ Facebook-ում շուրջ 5000 հետևորդ ունեցող վերոնշյալ թուրք պրոֆեսորի հրապարակած քարտեզն առ այս պահը չի առաջացրել քննադատական արձագանքներ: Ավելին՝ նրա գրառումն ու կից քարտեզը տարածվել են նաև սոցցանցային այլ հարթակներում և մասնագիտական խմբերում, արժանացել հավանումների և դրական ռեակցիաների։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP