18:00 16.01.2022
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը ողջունել է Ավստրալիայի դաշնային դատարանի որոշումը, որը մերժել է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի բողոքը, որը վիճարկել է իր վիզայի կրկնակի չեղարկումը: Համապատասխան հայտարարությամբ կառավարության ղեկավարը հանդես է եկել այսօր։
«Այդ որոշումը (վիզայի կրկնակի չեղարկման մասին-խմբ․) ընդունվել է հասարակական առողջության պահպանման, անվտանգության և կարգի ապահովման համար, ինչպես նաև այն պատճառով, որ դա համապատասխանում էր հասարակության շահերին: Ես ողջունում եմ դատարանի վճիռը, որը թույլ է տալիս ամուր պահել մեր սահմանները և ապահովել ավստրալացիների անվտանգությունը»,- ասել է կառավարության ղեկավարը իր գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Վարչապետը նշել է, որ օրենքի գերակայությունը և ամուր սահմանները հիմնարար նշանակություն ունեն Ավստրալիայի համար
Ներգաղթի, քաղաքացիության և մշակութային բազմազանության հարցերով նախարար Ալեքս Հոուկը, որը ուրբաթ օրը կրկին չեղյալ էր հայտարարել Ջոկովիչի վիզան, նույնպես ողջունել է դատարանին, որը պաշտպանել է նրա որոշումը:
«Ավստրալիայի խիստ քաղաքականությունը սահմանների պաշտպանության ոլորտում, որն ապահովել է մեզ անվտանգությունը համաճարակի ժամանակ, առանցքային նշանակություն ունի նաև Ավստրալիայի սոցիալական միասնության համար»,- նշել է գերատեսչության ղեկավարը:
Աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչը, ով Ավստրալիա էր ժամանել Մեծ սաղավարտի մրցաշարին մասնակցելու համար, Մելբուռնի օդանավակայանում ձերբակալվել էր հունվարի 5-ին այն պատճառով, որ չէր կարողացել սահմանապահ ծառայության աշխատակիցներին տրամադրել կորոնավիրուսի դեմ պատվաստումից բժշկական ազատման փաստաթղթերը: Քննությունից հետո մարզիկի վիզան չեղյալ է համարվել, իսկ ինքը նախազգուշացվել է երկրից հեռանալու անհրաժեշտության մասին։
Ջոկովիչը դիմել է Ավստրալիայի դաշնային դատարան՝ վիճարկելով սահմանապահ ծառայության որոշման օրինականությունը և շահել գործը։ Ավստրալիայի իշխանությունները հունվարի 14-ին որոշում են կայացրել կրկին չեղարկել թենիսիստի վիզան և արտաքսել նրան երկրից: Մարզիկը ներկայացնող իրավաբանները դատական արգելք են ստացել սերբին անհապաղ արտաքսելու համար և նոր բողոք են ներկայացրել ՝ փորձելով չեղարկել վիզա չեղարկած ներգաղթի հարցերով նախարարի որոշումը: Ուրբաթ Մելբուռնի դաշնային շրջանային դատարանը վերաքննիչ բողոք է ընդունել, սակայն գործը հանձնել է վերադաս դատական ատյանին, որտեղ հունվարի 16-ին հայցը մերժվել է:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...