Մահացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Մահացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը

21:00 16.01.2022

ՀՀ նկարիչների միությունից հայտնում են, որ մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ հունվարի 17-ին, ժամը՝ 18։00-20։00 «Մեմորիալ» սգո սրահում (Էրեբունու շրջան, Այվազովսկու 14/4):
Հրաժեշտի արարողությունը կկայանա` ս/թ հունվարի 18-ին, ժամը 12:00-13:00 Հայաստանի նկարիչների միության շենքից (հասցե: Աբովյան 16):

Ռուբեն Արուտչյանը ծնվել է 1947 թվականին Երևանում, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սերգեյ Արուտչյանի ընտանիքում։
1961-1964 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1964-1970 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետում։

1974 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, 1976 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1979-1989 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1986-1990 թվականներին եղել է Հայաստանի Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատի գլխավոր նկարիչ։

1987-2012 թվականներին եղել է Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, 1995 թվականից՝ Դիզայներների միջազգային միության անդամ։ 1990-1992 թվականներին․ և 2001 թվականին եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 2001 թվականին՝ Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորումների վարչության պետ, քաղաքի գլխավոր նկարիչ, 2011 թվականից՝ Աշխարհի հայ նկարիչների միության անդամ։

Ռուբեն Արուտչյանի շատ աշխատանքներ գտնվում են մասնավոր հավաքածուներում, աշխարհի տարբեր քաղաքներում։ Ռուբեն Արուտչյանը հեղինակ է մի շարք դիզայներական նախագծերի, որմնանկարների, հուշամեդալների, զինանշանների և այլն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

17:30 05.07.2025

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Իսպանիայում է

17:21 05.07.2025

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Իսպանիայում է

Հուլիսի 3-ին Մադրիդում մեկնարկել է Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսը, որին մասնակցում է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Զարեհ Սինանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և որպես մոդերատոր վարել է «Բժշկական կազմակերպությունները գլոբալ մասշտաբով» պանելային նիստը։ «Ավելի քան հիսուն տարվա պատմություն ունեցող այս հեղինակավոր հարթակը բացառիկ հնարավորություն է մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և համագործակցության […] ...

Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին

17:10 05.07.2025

Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին

Հունիսի 10-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 75-ամյա քաղաքացին հայտնել էր, որ որ հունիսի 9-ի ժամը 19-ից հունիսի 10-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված՝ իր կողմից շահագործվող ավտոմեքենայի կողային հայելիները։ Նույն օրը նույնատիպ հաղորդում էր ստացվել նաև Գյումրիի մեկ այլ բնակչից. հունիսի 9-ի ժամը 16-ից հունիսի […] ...

Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱ

16:55 05.07.2025

Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից երկուսը կշարունակեն պայքարը: Արման Մուսիկյանը (65 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) պարտվել են քառորդ եզրափակչում, իսկ նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ։ Հայաստանի 2 ներկայացուցիչները այսօր սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: Սաշա Պետրոսյանը (57 կգ), […] ...

Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճ

16:42 05.07.2025

Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պահանջներ ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչպե՞ս պետք է այս ամենը գնահատվի: Պետության անօրինական միջամտություն եկեղեցու գործերի՞ն, թե՞ հայ քրիստոնեայի հիմնավոր մտահոգություն հոգևորականների բարոյական վարքագծի կապակցությամբ: Արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը օրինական ու տեղին է: Ի՞նչ կապ ունեն ձերբակալված եպիսկոպոսները հեղաշրջման ենթադրյալ փորձի հետ: Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը ունի՞ քաղաքական […] ...

Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

16:27 05.07.2025

Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

Ստամբուլում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Türkiye թերթը։ «Ստամբուլում տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ», – գրում է հրատարակությունը։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։ Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ...

BACK_TO_TOP