Շարունակվում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+25.09 oC

Շարունակվում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելությունը

16:54 19.01.2022

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելություն։ ՀՖՖ մրցավարական դպրոցի վերակազմակերպման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է դասընթացների անցկացման նոր ձևաչափ: Այսուհետև դասընթացներն անցկացվելու են ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Արտաշատում: Նոր ձևաչափը ընդգրկում է ֆուտբոլ և ֆուտզալ խաղերի մրցավարական հիմունքները։ Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ս․թ․ դեկտեմբերի 21-ից մինչև 2022թ. հունվարի 31-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ մրցավարական դպրոցի [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:

Ընդունելության ժամկետները՝ 21․12․2021-ից 31․01․2022-ը

Դասընթացի ժամկետները՝ դասընթացի վերջնական ժամանակացույցը կհաստատվի ընդունելության գործընթացի ավարտից հետո։ Դասընթացների տևողությունը 1 տարի է։

Անցկացման վայրը՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Արտաշատ

Պահանջվող փաստաթղթեր․

Դասընթացի մասնակցության գրանցման հայտ, որը անհրաժեշտ է լրացնել:

Անձնագիր,

3×4 չափի նկար,

տեղեկանք բժշկից առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մրցավարական աշխատանք՝ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող ֆիզիկական տարատեսակ վարժություններով,

դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք,

առկայության դեպքում՝ միջնակարգ և/կամ բարձրագույն կրթական աստիճանը հավաստող փաստաթուղթ։

Վերոնշյալ բոլոր փաստաթղթերի սկան տարբերակները հարկավոր է ընդունելության համար սահմանված ժամանակահատվածում ուղարկել ՀՖՖ մրցավարական դպրոցի [email protected] էլեկտրոնային հասցեին:

Ուսման վարձը․

Դասընթացներն անվճար են։

Դիմելու համար պարտադիր պայմաններ,

1. Մրցավարական դպրոց կարող են ընդունվել 18-ից 30 տարեկան բոլոր ցանկացողները (տղաներ, աղջիկներ)։

2. Բժշկի կողմից տեղեկանքի առկայություն առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մրցավարական աշխատանք՝ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող տարատեսակ ֆիզիկական վարժություններով։

Դասընթացի բովանդակությունը․

ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Կ. Նալբանդյանի ղեկավարությամբ դասընթացների մասնակիցները

կուսումնասիրեն Ֆուտբոլ խաղի կանոնները,

կծանոթանան մրցավարության մեթոդիկային,

կբարելավեն իրենց ֆիզպատրաստականությունը,

կզբաղվեն պրակտիկ գործունեությամբ։

Գնահատման ընդհանուր չափանիշներ

Դասընթացների ավարտից հետո այն մասնակիցներին, որոնք բարեհաջող կհանձնեն քննություններ «Խաղի կանոններ»-ից, ֆիզպատրաստականությունից և պրակտիկ գործունեությունից, կտրվեն համապատասխան արտոնագրեր, և նրանք կհամալրեն ՀՖՖ մրցավարական կորպուսի շարքերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP