Հանրային քննարկման է դրվել 2022-2023 ուսումնական տարվա համար ՀՀ բուհերի ընդունելության անվճար և վճարովի տեղերի նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+35.09 oC

Հանրային քննարկման է դրվել 2022-2023 ուսումնական տարվա համար ՀՀ բուհերի ընդունելության անվճար և վճարովի տեղերի նախագիծը

11:26 09.02.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել 2022-2023 ուսումնական տարվա համար բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվող անվճար և վճարովի ընդունելության տեղերի նախագիծը՝ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով։

Ըստ առաջարկվող նախագծի՝ 2022-2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 2922 տեղ, որից 88-ը՝ օտարերկրյա քաղաքացիների համար: Նախորդ տարվա համեմատ` այս տարի նախատեսվել է 100 տեղով ավելացնել բակալավրի կթական ծրագրով ընդունելության համար նախատեսվող անվճար տեղերի թիվը: Ավելացված տեղերը հատկացվելու են բնագիտամաթեմատիկական, ճարտարագիտական և տեխնոլոգիական (STEM) ոլորտի մասնագիտություններին՝ հաշվի առնելով դրանց կարևորությունը պետության տնտեսության զարգացման համար։

Անվճար ուսուցման ընդունելության համար ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված 1938 տեղերից 1100-ը (56,8%) կտրամադրվի ԲՏՃՄ (STEM) ոլորտի մասնագիտություններին, որից տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտին՝ 414 տեղ (37,6%): Համեմատության համար նշենք, որ նախորդ՝ 2021-2022 ուսումնական տարվա համար STEM ոլորտի մասնագիտությունների անվճար ուսուցման ընդունելության համար հատկացվել էր 1000 տեղ, որից տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների (IT) ոլորտին՝ 272 տեղ: Այսինքն՝ այս տարվա նախագծում նշված երկու ուղղություններին հատկացվող անվճար տեղերն ավելացվել են։

Պաշտպանության նախարարության ներկայացրած հայտով 2022-2023 ուսումնական տարվա համար Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանին ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես նախատեսվել է հատկացնել 230, իսկ ՀՀ ՊՆ Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանին՝ 76 տեղ։ Oտարերկրյա ռազմաուսումնական հաստատությունների համար նախատեսված տեղերն ավելացվել են 33-ով՝ նախորդ տարվա 82-ի փոխարեն. այս տարի սահմանվել է 115 տեղ:

ՀՀ ՊՆ ‹‹Պատիվ ունեմ›› ծրագրով ընդունելության համար այս տարի նախատեսվում է հատկացնել 245 տեղ, այդ թվում` 20 տեղ՝ Արցախի Հանրապետությանը:

Այս տարի ևս առանձին ընդունելության տեղեր կհատկացվեն ‹‹Արարատյան բակալավրիատ›› ծրագիրն իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար:

Վճարովի հիմունքներով ուսուցմամբ ընդունելության համար կտրամադրվի 22300 տեղ։ Բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցման համակարգում ուսման վարձի չափը որոշում է տվյալ ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշման։

Նշենք, որ բուհերին նախապես հանձնարարվել էր անվճար ուսուցման տեղերի հայտը ներկայացնելիս հաշվի առնել բուհի կարիերայի կենտրոնի վերլուծությունը աշխատաշուկայի պահանջարկի վերաբերյալ:

Նախագծի մշակման ժամանակ հիմք է ընդունվել ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, համաձայն որի՝ պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները պետք է ապահովել համապատասխան որակավորմամբ մասնագետներով։

«ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև փետրվարի 23-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:20 18.07.2025

Խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի հաբեր․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Ոսկեվազ գյուղի բնակիչ 47-ամյա տղամարդը Արմավիրի մարզի Դողս գյուղի 50-ամյա բնակչից ձեռք է բերում, օգտագործում և իրացնում է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Տվյալը ստուգելու ընթացքում նաև ստացվեց տեղեկություն, որ այս գործընթացին օժանդակում են 50-ամյա տղամարդու քույրն ու նրա որդին: Դողս գյուղում դարանակալման ժամանակ Աշտարակի ոստիկանները նկատել են, […] ...

ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի մշակումը․ Էստոնիայի ԱԳ նախարար

15:11 18.07.2025

ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի մշակումը․ Էստոնիայի ԱԳ նախարար

Եվրամիությունը (ԵՄ) չի պլանավորում բավարարվել Ռուսաստանի դեմ «կիսատ քայլերով»։ Պատժամիջոցների 19-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս մասին հաղորդում է РБК-Ուկրաինան ՝ հղում անելով Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մարգուս Ցախնային։ Ցախնայի խոսքով՝ սահմանափակումների 18-րդ փաթեթը ցույց է տալիս, որ Եվրոպան մնում է վճռական։ «Ռուսաստանի կողմից նավթի վաճառքից վաստակած յուրաքանչյուր եվրո օգնում է ֆինանսավորել […] ...

SHANTNEWS

15:00 18.07.2025

SHANTNEWS

Փարիզը կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդունման գործում․ Ժան-Նոել Բարո

14:57 18.07.2025

Փարիզը կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդունման գործում․ Ժան-Նոել Բարո

Ֆրանսիան կարևոր դեր է խաղացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի մշակման և ընդունման գործում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն։ «Այսօր առավոտյան մենք՝ եվրոպացիներս, աննախադեպ պատժամիջոցներ ընդունեցինք Ռուսաստանի և նրան աջակցող երկրների դեմ։ Ֆրանսիան կարևոր դեր խաղաց այս գործում», – գրել է նախարարը X-ում։ Ինչպես հաղորդում է Les Echos տնտեսական […] ...

Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

14:45 18.07.2025

Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ: ...

Թմրամոլության դեմ պայքարը Արմավիրի համայնքային ոստիկաններին հասցրեց Մայիսյան գյուղ

14:33 18.07.2025

Թմրամոլության դեմ պայքարը Արմավիրի համայնքային ոստիկաններին հասցրեց Մայիսյան գյուղ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Մայիսյան գյուղի բնակիչ 53-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու հողամասում հայտնաբերվեց կանեփի հինգ թուփ, իսկ բակում` մոտ 19 գրամ չորացված-մանրացված զանգված: Ըստ տանտիրոջ` կանեփն ինքն է աճեցրել: Տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում […] ...

BACK_TO_TOP