Ինչպե՞ս «Արսենալի» մարզիչը դարձավ միլիոնավոր երկրպագուների կուռքը և ինչո՞ւ է այդքան դժվար հրաժարվել Վենգերից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC

Ինչպե՞ս «Արսենալի» մարզիչը դարձավ միլիոնավոր երկրպագուների կուռքը և ինչո՞ւ է այդքան դժվար հրաժարվել Վենգերից

15:40 15.02.2018

Այսօր երեկոյան ժամը 22.00-ին «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերում ուղիղ հեռարձակմամբ  կարող եք դիտել  Եվրոպա լիգայի 1/16-րդ եզրափակչի  Էստերսունդ -Արսենալ  հանդիպումը:   

Հիշեցնենք, որ «ՇԱՆԹ» հեռուստաընկերությունը ձեռք է բերել ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի հանդիպումների  հեռարձակման բացառիկ իրավունքը։   Մեզ համար, իհարկե, կարևորը Հենրիխ Մխիթարյանի հաջող ելույթներն են «Արսենալի» կազմում: 

Իսկ ընդհանրապես   Ինտրիգը  Էստերսուդ – Արսենալ հանդիպման և   Արսենալի  շուրջ բավական մեծ է, ու պայմանավորված է այն նաև Արսենալի մարզչի՝  Արսեն Վենգերի գործոնով:   Բանն այն է, որ հաճախակի են դարձել Վենգերին «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին խոսակցությունները:      

«Արսենալը»,  չնայած վերջին շրջանում ոչ այնքան վստահ ելույթներին և Արսեն Վենգերի  հետագայի  շուրջ պտտվող լուրերին,  մնում է   Եվրոպա լիգայի մրցաշարի  հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը:   

Ակումբի ղեկավարությունը ոչ մի կերպ չի համարձակվում  պաշտոնանկ անել Վենգերին, որը թվում է, թե  սպառել   է իր՝ մարզչական բոլոր հնարավորությունները:   Ազատվել Վենգերից նաև հոգեբանորեն է բարդ:  Արսեն Վենգերը  «Արսենալի» համար մի ամբողջ պատմություն է:    

22 տարի արդեն նա մարզում է թիմը: Սա  յուրատեսակ ֆուտբոլային և մարզչական ռեկորդ է: Այդ ընթացքում Վենգերի ակումբը 3 անգամ դարձել է պրեմիեր լիգայի չեմպիոն, 7 անգամ նվաճել Անգլիայի գավաթը, 3 անգամ սուպերգավաթը, դուրս է եկել չեմպիոնների լիգայի և ՈՒեֆա-ի գավաթի եզրափակիչ:   

Վենգերը առաջին օտարերկրացի մարզիչն էր, ում հաջողվեց հաղթել Անգլիայի առաջնությունում, ձևակերպել նաև այսպես կոչված «ոսկե  դուբլ», այսինքն մեկ մրցաշարում և չեմպիոն դառնալ և գավաթակիր:  Առաջին օտարերկրացին էր, ով  Անգլիայում  արժանացավ «տարվա մարզիչ» կոչմանը:   

2003-2004 թվականներին Վենգերի «Արսենալը»  մի նոր յուրատեսակ ռեկորդ սահմանեց՝ ամբողջ մրցաշրջանի ընթացքում չկրելով ոչ մի պարտություն:  Եվ վերջապես հանուն Արսենալի Վենգերը հրաժարվեց գլխավորել իր հարազատ՝  Ֆրանսիայի ազգային հավաքականը:   

Մի անգամ Վենգերը նույնիսկ հրաժարվեց «Արսենալի» հաղթանակից՝ պնդելով, որ իր թիմը  խախտել է ջենտլմենական խաղի կանոնները: Վենգերը պնդեց այդ ժամանակ, որ  հանդիպումը վերախաղարկվի և հաղթեց արդեն արդար խաղի կանոններով:   

Չափից դուրս մեծ հեղինակություն ունի Վենգերը երկրպագուների շրջանում:  Նրանց համար Վենգերի խոսքը օրենք է, աքսիոմ,  որ ապացույցի կարիք չունի:  Դրա համար Անգլիայում թևավոր խոսք է դարձել «Արսենը գիտի» արտահայտությունը:   

Համաձայնեք,   այսքանից հետո  հրաժարվել Վենգերից, կլիներ մի տեսակ անարդար: Բայց հիմա «Արսենալը» չի փայլում այնպես, ինչպես առաջ էր:   

Արսենալից   դժգոհողները ավելացել են:  Այս ամենով հանդերձ,  սակայն, լոնդոնյան  ակումբի հմայքը   չի նվազել: Դժգոհողների կողքին դարձյալ շատ ավելի մեծ թիվ են կազմում «Արսենալին» ու Վենգերին վստահողները:  Բուքմեքերական  բոլոր ընկերությունները «Էստերսունդ»- «Արսենալ»  խաղում միանշանակ  հավատում են լոնդոնցիների հաղթանակին: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ Օհանյան

18:18 21.08.2025

Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա․ Օհանյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալ Վադիմ Օհանյանը Sport24-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե հայ կիսապաշտպանը շատ կտխրի, եթե նրա տեղափոխությունը «Սաութհեմփթոն» չկայանա։ «Կարծում եմ՝ Սպերցյանը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» տեղափոխությունը չկայանա։ Նա արդեն երեք տարի է՝ ցանկանում է հեռանալ, ու սա լավ հնարավորություն է։ Եթե Սպերցյանը չցանկանար հեռանալ, «Դինամոյի» դեմ […] ...

SHANTNEWS

18:00 21.08.2025

SHANTNEWS

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

17:55 21.08.2025

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ: Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդն, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է […] ...

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

17:50 21.08.2025

Շիրակի մարզում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք

Արթիկ համայնքից 12 կմ հարավ-արևմուտք, 8 կմ խորության վրա տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։ Արթիկ քաղաքում ցնցումների ինտենսիվությունը կազմել է 7–8 բալ։ Նախնական տվյալներով՝ շենք-շինություններ են փլուզվել, ստեղծվել է բարդ իրավիճակ։ Սա ոչ թե իրականություն է, այլ փրկարար ծառայության հերթական ուսումնավարժության սցենարային զարգացման մի մաս։ Արձագանքող ուժերի՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման […] ...

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

17:40 21.08.2025

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ու Մոլդովայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականների միջև օգոստոսի 20-ին կայացած ընկերական խաղի տեսությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ խաղում 0-2 հաշվով պարտվում էր, սակայն կարողացել է հաղթել 3-2 հաշվով: Դարպասի վճռորոշ գրավումն արձանագրվել է հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։ Օգոստոսի 18-ին՝ հավաքականների միջև կայացած առաջին […] ...

Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

17:38 21.08.2025

Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներ

Օգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել էին, որ գիշերվա ժամը 1.30-ին հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա տղամարդ, իսկ նրան բերած տղաները հեռացել են։ Քրեական ոստիկանության գլխավոր, Կոտայքի մարզային և Երևան քաղաքի վարչությունների համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ձեռք բերվում, որ օգոստոսի 13-ի գիշերը խնջույքի ժամանակ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը […] ...

BACK_TO_TOP