Կարապետյան-Սենեկալ զույգը հաղթահարեց Պեկին-2022-ի որակավորման փուլը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+17.09 oC

Կարապետյան-Սենեկալ զույգը հաղթահարեց Պեկին-2022-ի որակավորման փուլը

19:03 12.02.2022

16 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում առաջին անգամ մասնակից ունեցավ գեղասահքում։

Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը հիանալի ելույթ ունեցան Պեկին-2022-ի ռիթմիկ պարերի կարճ ծրագրում և մրցավարների կողմից գնահատվեցին 65. 87 միավորով։ Թինան ու Սիմոնը հաղթահարեցին որակավորման փուլն ու հանդես կգան ազատ ծրագրում։

23 պարային զույգերից որակավորման փուլը հաղթահարել է 20 զույգ․ Հայաստանի ներկայացուցիչները զբաղեցրել են 19-րդ տեղը։

Նրանց հաջորդ մեկնարկը փետրվարի 14-ին է։

Պարտադիր ծրագրից հետո առաջին հորիզոնականով եզրափակչի ուղեգիր նվաճեցին Ֆրանսիայի ներկայացուցիչներ Գաբրիելա Պապադակիսն ու Գիյմոն Սիզերոնը, ովքեր 0,8 միավորով գերազանցեցին իրենց իսկ սահմանած համաշխարհային ռեկորդը՝ 90,83։ Հաղորդում է ArmSport. am-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումն ավարտվել է․ ԱԳՆ

19:16 10.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումն ավարտվել է․ ԱԳՆ

Ալմաթիում մեկնարկած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումն ավարտվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների միջև հանդիպումն այսօր ավարտվել է»,- նշել է Բադալյանը։ Ալմաթիում մայիսի 10-ին մեկնարկել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը։ ...

ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Վասիլիս Մարագոս

18:19 10.05.2024

ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Վասիլիս Մարագոս

Եվրոպական միությունը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման գործընթացներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝անդրադառնալով անվտանգության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանը։ «Եվրոպական միությունը աջակցում է խաղաղության և նորմալացման գործընթացներին տարածաշրջանում։ Եվրամիության առաքելության ներկայությունը Հայաստանում վկայում է հենց այդ մասին։ Հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանին […] ...

Ադրբեջանը մի կողմից «հարգում» է ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը, մյուս կողմից գրավված Արցախում համակարգված ոչնչացնում է այդ հաղթանակին նվիրված հուշարձանները

17:12 10.05.2024

Ադրբեջանը մի կողմից «հարգում» է ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը, մյուս կողմից գրավված Արցախում համակարգված ոչնչացնում է այդ հաղթանակին նվիրված հուշարձանները

«Գեղարդ» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ադրբեջանի նախագահը կնոջ հետ «ֆաշիզմի դեմ հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ այցելել է Խորհրդային Միության կրկնակի հերոս Հազի Ասլանովի գերեզմանին»։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցները։ Կարճ հաղորդագրությանը կից ներկայացվող տեղեկագրում կարդում ենք, որ «ադրբեջանցի ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել ֆաշիզմի դեմ պատմական հաղթանակում․․․ ռազմաճակատ է ճանապարհել […] ...

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Միրզոյան

16:15 10.05.2024

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Միրզոյան

Ալմաթիում բանակցությունների մեկնարկին Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել ողջույնի խոսքերով։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Միանում եմ ղազախական կողմին ուղղված շնորհակալական խոսքերին՝ այս հանդիպումը նախաձեռնելու և կազմակերպելու համար։ Մենք Հայաստանում բարձր ենք գնահատում Ղազախստանի ցանկությունն աջակցել իր համար երկու բարեկամ երկրներին հասնել համաձայնության և Հարավային Կովկասում հաստատել երկարատև խաղաղություն։ […] ...

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը

14:40 10.05.2024

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը։  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Ալմաթիում Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մեկնարկում են բանակցությունները

14:14 10.05.2024

Ալմաթիում Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մեկնարկում են բանակցությունները

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնարկում են բանակցությունները։ Երկկողմ հանդիպմանն ընդառաջ նրանց ողջունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն։ ...

BACK_TO_TOP