12:56 20.02.2022
Հայաստանը հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում աշխատաշուկայի կայունության վարկանշային աղյուսակում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Whiteshield Partners խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացած է գլոբալ ռազմավարությունների եւ պետական քաղաքականությունների մշակման գործում, ներկայացրել է 2022 թվականին աշխատաշուկայի կայունության իր գլոբալ ինդեքսը (Global Labour Resilience Index, GLRI) կառավարչական կրթության բնագավառի գլոբալ դաշինքի (Global Alliance in Management Education, CEMS) հետ համատեղ:
Whiteshield Partners ընկերության կողմից մշակված GLRI 2022 ինդեքսը թույլ է տալիս գնահատել, թե որ երկրներն են առավելագույնս պատրաստ ապագային՝ զբաղվածության ոլորտում: Խոցելիության կառուցվածքային գործոնների հետ մեկտեղ զեկույցում ներկայացված է երկրների վարկանիշը՝ ըստ ճգնաժամերի հետեւանքները հարթելու, դրանցից հետո վերականգնվելու, աշխատատեղեր ստեղծելու եւ հետագա հեռանկարներին հարմարվելու ունակության:
Տարածաշրջանային վերլուծությունը ցույց է տալիս, որ Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրներն ունեն աշխատաշուկայի կայունության մեծությամբ չորրորդ մակարդակ՝ վերջին հինգ տարում ցույց տալով դրա կայուն բարելավում: Վարկանշային աղյուսակում առաջին տեղն զբաղեցնում է Ռուսաստանը (59,7 միավոր), որին հաջորդում են Վրաստանը (59,4) եւ Ղազախստանը (59,3): Թուրքիան եւ Հայաստանը զբաղեցնում են չորրորդ եւ հինգերորդ տեղերը GLRI վարկանիշներով, որոնք կազմում են, համապատասխանաբար, 58,0 եւ 57,2:
Տարածաշրջանում ամենացածր ցուցանիշներն են գրանցվել Ղրղզստանը (55,7) եւ Տաջիկստանը (50,2): Ադրբեջանը 56,9 բալ GLRI վարկանիշով վերջին հինգ տարում հաջողությամբ առաջընթաց է գրանցել տարածաշրջանում: Կառուցվածքային հիմքի զգալի բարելավումներն օգնել են երկրին GLRI-ի վարկանիշում բարձրանալ ավելի քան 30 հորիզոնականով:
Whiteshield Partners ընկերության հատուկ խորհրդական և տնօրեն, տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Քրիստոֆեր Պիսարիդեսը հայտարարել է. “GLRI-ը գնահատում է աշխատանքի շուկաների կայունությունը եւ առանձնացնում է առաջնային բնագավառները նման կայունության բարձրացման համար։ Ամենահրատապ խնդիրներից մեկը պետական և մասնավոր հատվածների համագործակցության անհրաժեշտությունն է՝ աշխատանքի շուկաներում ցանկացած ընդհատումների երկարաժամկետ հետևանքների վերացման համար քաղաքականության ռազմավարական բարեփոխման մշակման և իրականացման գործում”:
Whiteshield Partners ընկերության հիմնադիր և գործընկեր Ֆադի Ֆարան ընդգծել է. “Այնպիսի ճգնաժամերը, ինչպիսիք են Covid-19 համավարակը, նպաստում են աշխատանքի շուկաներում խզումների կրճատման ակտիվ գործողություններին։ Քաղաքականության մշակողներին անհրաժեշտ է խնդիրների ժամանակավոր կամ կարճաժամկետ լուծումները վերափոխել կառուցվածքային փոփոխությունների՝ վերականգնման փուլին անցմանը զուգնընթաց”։
Whiteshield Partners ընկերության խորհրդատու Ալթընայ Արապովան նշել է. “Չնայած Covid-19 համավարակի պատճառով առաջացած խափանումներին՝ Ադրբեջանը կարողացել է վարկանիշում հայտնվել աշխատաշուկայում իր բարձր ցուցանիշների շնորհիվ”:
Whiteshield Partner ընկերության GLRI ինդեքսը ներկայացվում է ամեն տարի Դավոսում եւ ծառայում է որպես ուղեցույց պետական եւ մասնավոր հատվածների համար’ զբաղվածության ոլորտում ներառականության բարձրացմանը եւ կայուն աշխատաշուկայի ձեւավորման ջանքերի ակտիվացմանը նպատակաուղղված քաղաքականության մշակման գործում, հատկապես, անկանխատեսելի տնտեսական, սոցիալական եւ բժշկական ճգնաժամերի պայմաններում:
16:24 06.05.2025
Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը դատապարտել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցն ԱդրբեջանԳարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի Բաքու կատարած այցին՝ դատապարտելով այն. «Ինչպես հայտնի դարձավ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այցելել է Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահի և վերջինիս կնոջ հետ։ Նախ և առաջ դատապարտելի է պատրիարքի այցը մի երկիր, որն ի սկզբանե իր պատմությունը կերտում է հիմնված կրոնական և էթնիկ խտրականության […] ...
16:18 06.05.2025
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստըԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում հաստատվել է համայնքներից ստացված սուբվենցիայի 15 ծրագրային հայտ: ...
16:12 06.05.2025
Ապօրինի արդյունահանում՝ ձկնաբուծարան կառուցելու քողի տակՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը ապօրինի արդյունահանման վերաբերյալ: Ըստ տեղեկության` սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն, Մասիս համայնքի ղեկավարի որոշմամբ մեկ այլ ընկերությանը տրված ձկնաբուծական ջրավազանի կառուցման շինթույլտվության քողի տակ, Զորակ գյուղում գտնվող չորս հեկտար հողամասում 2023 թվականի հուլիսից մինչ օրս առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: […] ...
16:06 06.05.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է հիմնադրամի գործունեությունը և իրականացվող ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հիմնադրամի կողմից արդեն իսկ իրականացված նախաձեռնությունների, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ապագա անելիքների շուրջ: ...
16:00 06.05.2025
Արձանագրություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասինՀրապարակվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ «Հիմք ընդունելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները համարել դադարած»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ: ...
15:45 06.05.2025
Խորհրդարանը քննարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցըՀՀ ԱԺ մայիսի 6-ի հերթական նիստում քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է պատգամավոր Ալխաս Ղազարյանը: Ելույթում Աշոտ Հայրապետյանը ներկայացրել է ԲԴԽ գործառույթների իրականացման, արդարադատության արդյունավետության բարձրացման եւ դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման համար […] ...