19:33 24.02.2022
ՌԴ ՊՆ-ն թարմացրել է ռազմական գործողությունների ընթացքի մասին տեղեկատվությունը: Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշնեկովը նշել է, որ ռազմական գործողությունների շրջանում դիմադրություն են ցույց տալիս հիմնականում ազգայնական ուժերի զինված ջոկատները:
Ուկրաինական զինված ուժերի զինծառայողները փորձում են խուսափել ռազմական ընդհարումներից: 14 ուկրաինացի զինծառայող զենքը վայր է դրել,- բրիֆինգի ժամանակ ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների զինված խմբավորումները՝ ՌԴ զինված ուժերի աջակցությամբ շարունակում են հակահարձակողական գործողությունները Ուկրաինայի զինված ստորաբաժանումների դեմ: Ներկայումս ռազմական գործողությունների շրջանում դիմադրություն են ցույց տալիս հիմնականում ազգայնական ուժերի զինված ջոկատները: Ուկրաինական զինված ուժերի զինծառայողները փորձում են խուսափել ռազմական ընդհարումներից և պայմանավորվել են ռազմական օպերացիայի տարածքից անզեն բնակիչներին տարհանելու մասին: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հատուկ հանձնարարություն է տվել բոլոր ստորաբաժանումների հրամանատարներին՝ հարգանքով վերաբերվել ուկրաինացի զինծառայողներին: Հանձնարարության մեջ շեշտվել է՝ հաշվի առնելով այն, որ ուկրաինացի զինծառայողները, ի տարբերություն ազգայնականների, երդում են տվել ուկրաինական ժողովրդին և ենթարկվում են հրամանների, վերաբերվել նրանց հարգանքով, ստեղծել անվտանգ միջանցքներ ռազմական օպերացիաների շրջաններից դեպի ընտանիքներ վերադարձող զենքը վայր դրած ուկրաինացի զինծառայողների համար: Ինչ վերաբերում է իրավիճակին, Դոնեցկի զինված խմբավորումներից մեկը՝ գրոհելով Վոլնովախի շրջանի ուղղությամբ, առաջացել է մոտ 7 կմ: Ռազմական գործողությունների ընթացքում հանձնվել է ուկրաինական զինված ուժերի 14 զինծառայող: Նրանցից զինված դիմադրություն ցույց չտալու մասին ստորագրություն է վերցվել, որից հետո նրանց կթույլատրվի վերադառնալ իրենց ընտանիքների մոտ: Լուգանսկի զինված ստորաբաժանումները Ստեպովոյե բնակելի տարածքի շրջանում, չնայած ազգայնական գումարտակների ուժեղ դիմադրությանը, առաջացել են ևս մեկ կիլոմետր: Ռուսական հարվածների հետևանքով շարքից դուրս է եկել ուկրաինական ցամաքային ռազմական ենթակառուցվածքների 74 օբյեկտ, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի մեկ օդանավակայան, 3 հրամանատարական կետ, ուկրաինական ռազմածովային ուժերի տեղակայման կետը, ԷՍ 300 հրթիռազենիթային պաշտպանության համակարգերի 18 ռադիոլոկացիոն կայան: Խփվել է ռազմական ուղղաթիռ, 4 անօդաչու հարվածային «Բայրաքթար»: Եվս մեկ անգամ շեշտեմ ՝ՌԴ զինված ուժերի հարվածները չեն ուղղվում ուկրաինական քաղաքներին և զինվորական կայազորի սոցիալական օբյեկտներին, այսինքն՝ սպայական կազմի տներին, որպեսզի խուսափենք ուկրաինական զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների շրջանում կորուստներից: Ռուսական օդատիեզերական ուժերի Սու 25-ը վթարի է ենթարկվել օդաչուի տեխնիկական սխալի հետևանքով»,- ասել է Կոնաշենկովը։
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...