Մարդու հասակը և ինսուլտի հավանականությունը փոխկապակցված են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+9.09 oC

Մարդու հասակը և ինսուլտի հավանականությունը փոխկապակցված են

20:10 16.02.2018

Մարդիկ, ովքեր փոքր տարիքում կարճահասակ են եղել, մեծ տարիքում նրանց մոտ ինսուլտի հավանականությունը ավելի մեծ է: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Կոպենհագենի համալսարանի աշխատակիցների խոսքերով, 7-13 տարեկան 300 000 երեխաների տվյալներ են ուսումնասիրվել՝ ծնված 1930-1989թթ.-ին: 

Պարզվել է, որ մարդիկ, ում հասակը փոքր տարիքում միջինից 5-7սմ-ով ցածր է եղել, հասուն տարիքում 11%-ով ավելի հաճախ են տառապել իշեմիկ ինսուլտով: Հասակի ձևավորման վրա ազդում են գենետիկ և արտաքին գործոնները՝ ներառյալ մոր և երեխայի սնունդը, վարակներն ու սթրեսը: Այս գործոնները կապ ունեն նաև ինսուլտի առաջացման հետ:   

Եթե մարդկանց չի հաջողվում խուսափել ինսուլտից, փորձագետները խորհուրդ են տալիս հատուկ դիետայի հետևել: Ռաշ համալսարանի աշխատակիցները վստահեցնում են, MIND կոչվող դիետան դանդաղեցնում է որոշ  խանգարումների առաջխաղացումը ինսուլտից հետո:  Այն իր մեջ պարունակում է նաև  DASH դիետայի բաղադրիչներ, որը ստեղծված է հիպերտոնիայի պրոֆիլակտիկայի և բուժման համար: DASH դիետան ներառում է բանջարեղեն, մրգեր, ճարպերի ցածր պարունակությամբ կաթնամթերք:
MIND դիետան, որը ներառում է բանջարեղեն, ընկույզներ, հատապտուղ, լոբազգիներ, ձավարեղեն, ձուկ, թռչնի միս, ձիթապտղի ձեթ և գինի, նվազեցնում է կոգնիտիվ խանգարումների ռիսկը տարեց մարդկանց մոտ:

Նոր հետազոտությանը մասնակցել է 106 կամավոր: Մասնագետները ուսումնասիրել են նրանց սննդակարգը: Հաշվի են առնվել նաև նրանց կոգնիտիվ ֆունկցիաները: Մասնակիցերին հետևել են 5,9 տարի: Արդյունքում հայտնաբերել են, որ այն կամավորների մոտ, ում սննդակարգը ավելի մոտ էր MIND դիետայի սննդակարգին, կոգնիտիվ ֆունկցիաները վատացել են ավելի դանդաղ, քան նրանց մոտ, ում սննդակարգը նման չէր MIND դիետային:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բժիշկը նշել է վիտամինային հավելում, որը տարեցները կարող են ընդունել ամբողջ տարին

00:02 05.05.2024

Բժիշկը նշել է վիտամինային հավելում, որը տարեցները կարող են ընդունել ամբողջ տարին

Բրիտանացի բժիշկ Մայքլ Մոսլիի խոսքով՝ տարեց մարդիկ կարող են ամբողջ տարին վիտամին D-ի հավելումներ ընդունել։ Այս նյութն օգնում է կանխարգելել հաստ աղիքի քաղցկեղը և դեմենցիան։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Բժիշկը բացատրել է, որ տաք և արևոտ կլիմայական պայմաններում ապրելիս անհրաժեշտ է վիտամին D-ի հավելումների մշտական ​​ընդունում։ Ճիշտ սնուցումը ևս օգնում է օրգանիզմում պահպանել […] ...

Նշվել է ուշադրության և հիշողության վատթարացման ոչ ակնհայտ պատճառ

23:12 04.05.2024

Նշվել է ուշադրության և հիշողության վատթարացման ոչ ակնհայտ պատճառ

Բոստոնի բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ ապնոէն (քնած մարդու մոտ շնչառության պարբերական կանգ) կարող է առաջացնել ուշադրության և հիշողության վատթարացում՝ գիշերային հանգստի որակի նվազման պատճառով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Նյարդաբանության ամերիկյան ակադեմիայի (AAN) կայքում։ Հետազոտությանը մասնակցել է 4257 մարդ։ Մասնակիցները լրացրել են հարցաթերթիկ՝ պատասխանելով իրենց քնի որակի, ինչպես նաև հիշողության և մտածողության հետ կապված […] ...

Դանիայում 15 և ավելի տարեկան դեռահասները կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության

23:50 03.05.2024

Դանիայում 15 և ավելի տարեկան դեռահասները կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության

Դանիացի դեռահասները 15 տարեկանից հնարավորություն կունենան աբորտ անել առանց ծնողների համաձայնության, իսկ հղիության ընդհատման ժամկետը երկրում ավելանում է մինչև 18-րդ շաբաթ, հայտնում է Դանիայի առողջապահության նախարարությունը։ «Հղիության ընդհատման շեմը տեղափոխվում է հղիության 18-րդ շաբաթ։ Միևնույն ժամանակ, 15-17 տարեկան դեռահասներին հնարավորություն է տրվում աբորտ անել առանց ծնողների համաձայնության»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվել է, […] ...

Խալերի և քաղցկեղի կապի մասին տարածված միֆը հերքվել է

22:35 03.05.2024

Խալերի և քաղցկեղի կապի մասին տարածված միֆը հերքվել է

Պնդումը, թե խալերի պարբերական վնասումը հանգեցնում է մաշկի քաղցկեղի, ոչ այլ ինչ է, քան առասպել, ասում է ուռուցքաբան Սունա Իսակովան։ Բժիշկը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հերքել է տարածված թյուր կարծիքը։ Իսակովայի խոսքով՝ ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում […] ...

Հղիության ընթացքում պասիվ ծխելը արագացնում է պտղի բջջային ծերացումը

22:23 03.05.2024

Հղիության ընթացքում պասիվ ծխելը արագացնում է պտղի բջջային ծերացումը

Չինացի և եվրոպացի բժիշկները ապացույցներ են հայտնաբերել, որ հղիության ընթացքում պասիվ ծխելը զգալիորեն արագացնում է պտղի բջիջների ծերացումը, ինչի հետևանքով մարդու կենսաբանական տարիքը ավելանում է 0,25-0,5 տարով։ Գիտնականների եզրակացությունները հրապարակվել են Science Advances գիտական ​​ամսագրում հրապարակված հոդվածում: «Մենք առաջին անգամ չափել ենք ծերացման մակարդակը այն մարդկանց շրջանում, ովքեր ենթարկվել են պասիվ ծխելու՝ պտղի զարգացման ընթացքում: […] ...

Բժիշկը պարզաբանել է՝ հնարավոր է երեխաներին ծանոթացնել վեգանիզմին և հում սննդի սննդակարգին

21:16 03.05.2024

Բժիշկը պարզաբանել է՝ հնարավոր է երեխաներին ծանոթացնել վեգանիզմին և հում սննդի սննդակարգին

Սննդային հիմնական սովորությունները ձևավորվում են մանկության տարիներին՝ ծնողների օրինակով։ Եթե ​​ծնողները գեր են, ապա մեծ հավանականություն կա, որ նրանց երեխաները նույնպես գեր կլինեն: Այս մասին Газета.Ru-ին ասել է սննդաբան-խորհրդատու, առողջ սնուցման ոլորտի փորձագետ Քրիստինա Վոյտը։ Դիետոլոգի կարծիքով՝ հում սննդի դիետան և բուսակերությունը սարսափելի չեն, եթե աղեստամոքսային տրակտն առողջ է, և եթե մարդը բավարար քանակությամբ սպիտակուցներ, […] ...

BACK_TO_TOP