18:16 16.02.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ, ով Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի առաջարկի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ Հանրապետության Նախագահի հետ նախորդ հանդիպմանը ժամանակ էր խնդրել, որպեսզի հանդիպումներ ունենա քաղաքական տարբեր ուժերի, հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպությունների, գործարար և աշխատավորական շրջանակների ներկայացուցիչների, Արցախի Հանրապետության ղեկավարության և սփյուռքահայությունը ներկայացնող կառույցների, կազմակերպությունների ու անհատների հետ:
Արմեն Սարգսյանը նշել է, որ նախատեսած հանդիպումներն ավարտել է և դրանց արդյունքում կայացրել իր որոշումը: ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածուն Հանրապետության Նախագահի հետ հանդիպմանը հանգամանորեն ներկայացրել է իր որոշման հիմնավորումները:
«Հարգելի՛ պարոն Սարգսյան,
Մեկ ամիս առաջ ես Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից Ձեզ առաջարկեցի դառնալ Հայաստանի Հանրապետության նոր նախագահի թեկնածուն: Դուք խոստացաք լրջորեն մտածել այդ ուղղությամբ: Այս մեկ ամսվա ընթացքում Դուք բազմաթիվ հանդիպումներ եք ունեցել, ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, մտավորականության շրջանակների հետ, այցելել եք Արցախ: Ես, իհարկե, ԶԼՄ-ների շնորհիվ ուշադիր հետևել եմ այդ հանդիպումներին: Նրանք ևս շատ ուշադիր են եղել Ձեզ հանդեպ՝ խոշորացույցով նայել Ձեր յուրաքանչյուր քայլը, վերլուծել են Ձեր ասածները, Ձեր կենսագրությունը: Իհարկե, բազմաթիվ անհատներ ևս վերլուծել են այդ հանդիպումները, փորձել են մեկնաբանություններ տալ: Ես այդ մեկնաբանություններում հանդիպել եմ ինչպես սթափ խոսքի, այնպես էլ զավեշտալի երևույթների, բայց կարծում եմ, որ ոչ Դուք և ոչ էլ ես դրանից չենք նեղվել: Դատելով արձագանքներից՝ Դուք ցուցաբերել եք հանդուրժողականություն, համբերատարություն և երկխոսության պատրաստակամություն: Այս հատկանիշները չափազանց կարևոր են ընդհանրապես կյանքում, իսկ պետության գլխի պարագայում՝ ուղղակի անհրաժեշտություն են:
Հիմա կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի մենք ստանանք պատասխան: Դրական պատասխանի դեպքում, իհարկե, Ազգային ժողովի մեծամասնությունը կսկսի մեր Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգը: Հանրապետության Նախագահի ընտրությունները, ըստ Սահմանադրության, պետք է տեղի ունենան մարտի առաջին տասնօրյակում, և ես համոզված եմ, որ այդ ընտրությունները տեղի են ունենալու լավ, համերաշխության պայմաններում, և դրա արդյունքը դառնալու է մեր ազգային համերաշխության խորհրդանիշ: Ի՞նչ կասեք այս ամենի մասին»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին և Հայաստանի Հանրապետական կուսակցությանը իր հանդեպ ցուցաբերած վստահության և մեծ ակնկալիքի համար, նշելով, որ շատ լավ գիտակցում է՝ Հանրապետության նախագահի պաշտոնը բացի պատվավոր լինելուց, իր մեջ ներառում է հսկայական պատասխանատվություն:
«Այդ էր պատճառը, որ խնդրեցի Ձեզ, որպեսզի ինձ ժամանակ տաք մտածելու՝ հանդիպելու, խորհելու, և ինչպես Դուք նշեցիք, հանդիպումներ ունենալու հանրապետությունում և նաև հանրապետությունից դուրս, քանի որ առիթ ունեցա այս կարճ ժամանակում լինելու նաև մեր սփյուռքի տարբեր գաղթօջախներում:
Իհարկե, ինձ համար առանձնահատուկ էր կրկին այցելությունը Արցախ, որը մեկ անգամ ևս համոզեց ինձ, որ Արցախը ոչ միայն մեր հպարտությունն է, մեր ողջ ժողովրդի և պատմության անքակտելի մասը, այլ նաև մեր ազգային արժանապատվությունը: Ես կասեի՝ Արցախում մենք գտանք կամ վերագտանք մեր ազգային հպարտությունը, մեր ազգային արժանապատվությունը: Հանդիպումները, ինչպես Դուք նշեցիք, պարո՛ն Նախագահ, լայն սպեկտրով էին՝ Հանրապետության տարբեր մարզերում և Երևանում տարբեր շրջանակների հետ, և ինձ համար շատ հետաքրքիր էին: Իհարկե, նախ և առաջ, ես հանդիպեցի Հանրապետական կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցության, «Ծառուկյան» դաշինքի և «Ելքի» հետ և դրանից հետո, ինչպես Դուք էիք առաջարկել՝ նաև հանրության ավելի լայն շրջանակների, Ազգային ժողովում չներկայացված կուսակցությունների՝ և՛ ավանդական հայկական կուսակցությունների, և՛ նոր ստեղծված կուսակցությունների հետ, նաև հանրության տարբեր շրջանակների՝ սկսած մտավորականներից մինչև երիտասարդներ: Կրկին համոզվեցի, որ տարբեր ոլորտներում անելիք շատ կա: Եվ իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ, պարո՛ն Նախագահ, որ ես կփորձեմ իմ ներդրումը բերել ապագայում, եթե ընտրվեմ որպես Հանրապետության նախագահ և՛ արտաքին հարաբերություններում, և՛ արտաքին տնտեսական հարցերում, և՛ ներդրումների ներգրավման ոլորտում, բայց որ շատ կարևոր եմ համարում՝ ազգային միասնության ամրապնդման ոլորտում ու Հայաստան-սփյուռք հարաբերություններում:
Եթե թույլ տաք, պարո՛ն Նախագահ, երկու ոլորտ, որ կարծում եմ, շատ էական է, և իմ հանդիպումները դրանց ուղղակի փաստային ապացույցներն էին. դրանցից մեկը մի ոլորտ է, որ իմ սրտին շատ մոտ է՝ կրթությունը: Կարծում եմ՝ Հանրապետության ապագա նախագահն իր դերը կարող է ունենալ աջակցելու, քաջալերելու կրթության ոլորտը:
Եվ երկրորդը, որ ինձ համար, իհարկե, ևս շատ կարևոր է, որովհետև մենք որպես մեծ ազգ, բայց համեմատաբար փոքր երկիր, կարող ենք ընթանալ առաջ և զարգանալ, միայն եթե կարողանանք իսկապես ամրացնել քաղաքացիական հասարակությունը և նորից քաջալերել ու ամրապնդել քաղաքացու ոգին: Դրա համար շատ էական է, որպեսզի մեր յուրաքանչյուր քաղաքացի նոր ուժով վերագտնի հավատ, հույս, և հանրության ներսում ունենանք հասարակության բոլոր կողմերի՝ և՛ ներկուսակցական, և՛ ընդհանրապես լայն շրջանակների հետ հստակ, անաչառ երկխոսություն: Այդ իմաստով, գուցե երկու բառով ասեմ, պարո՛ն Նախագահ, կարծում եմ, որ 21-րդ դարի քաղաքացու, հայ քաղաքացու ոչ թե կերպարը, այլ էությունը վերագտնելու և ամրացնելու խնդիրը կարևոր է ինձ համար, և կարծում եմ, հանրապետության ու մեր ժողովրդի:
Այս բոլորը ասելուց հետո, պարո՛ն Նախագահ, ուզում եմ ընդգծել, որ Ձեր կողմից առաջադրված խնդիրների շրջանակում ես վստահ եմ, որ կկարողանամ ամեն ինչ անել, որպեսզի պատվով կատարեմ ինձ վրա դրված բարձր պատասխանատվությունը, որպեսզի չհիասթափեցնեմ Ձեզ, պարո՛ն Նախագահ, և այն ակնկալիքները, որ մեր հայրենակիցները կունենան՝ լինի Հայաստանում, Արցախում, թե սփյուռքում: Պատրաստ եմ իմ ողջ էությամբ և եռանդով ներգրավվելու այդ շատ պատասխանատու գործին, եթե, իհարկե, Ազգային ժողովն ինձ ընտրի որպես նախագահ»,-ասել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:
Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ սկսելով Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգը, կարձանագրվեն փայլուն արդյունքներ:
23:45 04.05.2024
Օմսկում վեցամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել23:27 04.05.2024
Խարկովում մեկ օրում չորս պայթյուն է որոտացել23:13 04.05.2024
Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Գալինա Դավիդովան23:12 04.05.2024
Նշվել է ուշադրության և հիշողության վատթարացման ոչ ակնհայտ պատճառ22:58 04.05.2024
Բժիշկը ցրել է տաքացրած մակարոնեղենի մասին միֆը22:30 04.05.2024
Ռուսաստանը որոշել է պայքարել ապօրինի զբաղվածության դեմ22:04 04.05.2024
Արարատի մարզում 2-ամյա աղջիկն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց21:36 04.05.2024
Անակնկալ զինվորին՝ օրինակելի ու կարգապահ ծառայության համար20:32 04.05.2024
Չինաստանում ներկայացվել է առաջին մարդանման էլեկտրական ռոբոտը20:06 04.05.2024
WhatsApp-ը նոր գործառույթ կունենա20:00 04.05.2024
Միրալեմ Պյանիչը ավարտել է միջազգային կարիերան19:31 04.05.2024
Գվարդիոլան հայտնել է, թե ով է հաղթելու Եվրո-2024-ում19:10 04.05.2024
Էրդողանը պաշտամունքի համար կբացի Ստամբուլի Կարիյե մզկիթը19:03 04.05.2024
Սանչոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ18:53 04.05.2024
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները18:35 04.05.2024
Ստեֆանո Պիոլին կգլխավորի «Նապոլին»18:18 04.05.2024
Մոսկվայից երկու զբոսաշրջիկներ մոլորվել են Էլբրուս լեռան վրա18:00 04.05.2024
«Արսենալը» սեփական հարկի տակ հաղթեց «Բորնմուտին»17:50 04.05.2024
Brent նավթի գինը թանկացել է17:28 04.05.2024
Գերմանիայում ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել ամբողջությամբ մերկ16:31 04.05.2024
Հայաստանի թիմերի կազմերը սամբոյի Եվրոպայի առաջնությունում14:58 04.05.2024
«Ինտեր»-ը նոր տրանսֆերային նպատակ ունի14:47 04.05.2024
Գազայի հատվածում զոհերի թիվն աճել է14:25 04.05.2024
ՄԱԿ-ը հայտնել է Գազայում սովի մասին14:06 04.05.2024
էկոնոմիկայի նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն13:30 04.05.2024
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին13:00 04.05.2024
ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները12:27 04.05.2024
Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին12:14 04.05.2024
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում12:03 04.05.2024
Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել12:00 04.05.2024
SHANTNEWS11:19 04.05.2024
Մանրամասներ՝ Գյումրիում ողբերգական հրդեհի հետևանքների մասին10:56 04.05.2024
Ինդոնեզիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով 14 մարդ է զոհվել10:37 04.05.2024
«Լիվերպուլի» աստղը հանդիպում է Ջուդ Լոուի դստեր հետ10:12 04.05.2024
Տարադրամի փոխարժեքները մայիսի 4-ին09:40 04.05.2024
Ֆիլ Ֆոդենը՝ FWA վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ23:53 04.05.2024
Լեյբորիստ Սադիկ Խանը ռեկորդային երրորդ անգամ դարձել է Լոնդոնի քաղաքապետԲրիտանական լեյբորիստական կուսակցությունում ընդդիմության ներկայացուցիչ Սադիկ Խանը վերընտրվել է Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում և այս պաշտոնը կզբաղեցնի երրորդ անգամ։ Այդ մասին են վկայում մայիսի 2-ին Անգլիայում կայացած տարածաշրջանային ընտրությունների վերջնական արդյունքները։ 53-ամյա քաղաքական գործիչը հավաքել է ընտրողների 43,7%-ը (1,088,225 ձայն), իշխող Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Սյուզան Հոլը ապահովել է քվեարկած լոնդոնցիների 32,6%-ի (811,518 ձայն) աջակցությունը։ Խանը ծնվել […] ...
23:36 04.05.2024
ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ համաձայնագրի առաջին փուլում ազատ արձակել 33 պատանդներիՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի առաջին փուլում ազատ արձակել 33 պատանդի։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։ Նշվում է, որ բանակցությունների սկզբից ի վեր մարդկանց թիվը, ում շարժումը պատրաստ էր ազատ արձակել, 20-ից հասել է 33-ի։ Մինչ այս հաղորդվում էր, որ ՀԱՄԱՍ-ը մտադիր է Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիր կնքել փուլերով։ Այդ […] ...
23:27 04.05.2024
Խարկովում մեկ օրում չորս պայթյուն է որոտացելԽարկովում մեկ օրվա ընթացքում չորս անգամ պայթյուններ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «Strana.ua» հրատարակությունը իր Telegram-ալիքում՝ հղում կատարելով տեղական ուղեցույցին։ Հստակեցվում է, որ հարձակումը ֆիքսվել է Նովոբավար թաղամասում։ Ավելի վաղ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտարարել էր, որ քաղաքում պայթյուններ են եղել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հարձակվել և երկու […] ...
22:58 04.05.2024
Բժիշկը ցրել է տաքացրած մակարոնեղենի մասին միֆըՀակառակ տարածված կարծիքի, տաքացրած մակարոնեղենի մեջ պարունակվող օսլան չի վնասի ձեր առողջությանը, ասում է սննդաբան Անտոնինա Լեոնտևան։ Թեև թարմ պատրաստված արտադրանքը, ըստ Լեոնտևայի, ավելի անվտանգ է։ Երեք օր պահելուց հետո այն ուտելը թունավորման վտանգ է ներկայացնում, քանի որ խմորը լավ միջավայր է պաթոգեն միկրոօրգանիզմների համար։ «Իհարկե, ցանկացած մթերք լավ է, երբ այն թարմ է։ Ո՞րն […] ...
22:22 04.05.2024
Թուրքիան հայտարարել է Եվրոպա ռուսական գազ արտահանելու պատրաստակամության մասինԹուրքիայի խորհրդարանի ընդունած օրենքը երկրին թույլ կտա հեղուկ բնական գազ արտահանել Ռուսաստանից և Ադրբեջանից Եվրոպա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գազաբաշխողների ասոցիացիայի (GAZBİR) ղեկավար Յաշար Արսլանը՝ մեջբերում է «ՌԻԱ նովոստին»։ Նախօրեին խորհրդարանը կողմ է քվեարկել օրինագծին, որը «հեղուկացում» բառը կավելացնի Թուրքիայի բնական գազի շուկայավարման մասին օրենքին: Փորձագետի կարծիքով, փոփոխությունները Թուրքիային թույլ կտան LNG մատակարարել եվրոպական, […] ...
21:21 04.05.2024
Ընտրում են Եվրոպան. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը՝ տարածքային ամբողջականության սպառնալիքների մասինՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոթը X-ի հարթակում գրել է. «Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, որոնցից յուրաքանչյուրին սպառնում է տարածքային ամբողջականության խախտման վտանգը, յուրաքանչյուրն ապակայունացման մանևրների թիրախում է, ընտրում են Եվրոպան: Ֆրանսիան մեծ դեր է խաղում Եվրամիության հետ նրանց մերձեցման գործում»: 🇬🇪🇦🇲🇺🇦🇲🇩🇪🇺 Géorgie, Arménie, Ukraine, Moldavie, chacune menacées dans leur intégrité territoriale, chacune cibles par des […] ...