18:41 15.03.2022
Գործարանային 2ա շենքի բնակիչ Արա Կիրակոսյանը մոտ 20 տարի առաջ է եկել այստեղ բնակվելու, երկրաշարժին կորցրած 2-սենյականոց բնակարանի դիմաց այս շենքում մեկ սենյակ են տվել ու հանել անօթևանների հերթացուցակից։ Շենքի հարթ տանիքն այլևս անպիտան է, տեղումների ու ձնհալի ժամանակ ներսում մնալ անհնար է։ Ձյան տեղումներ, ձնհալ թե անձրև՝ տան մեջ չոր տեղ չի մնում։ Գիշերվա ցրտից այսօր ջրերը սառել էին, ինչի հետևանքով շենքի միջանցքը սահադաշտի էր վերածվել։
Այս պայմանների պատճառով շենքում մնացել է ընդամենը 10 բնակիչ։ Կոմունալ, կենցաղային տարրական պայմանների մասին բնակիչներն արդեն ավելորդ են համարում խոսելը։ Սանհանգույց, ջուր, խոհանոց․ ոչինչ չունեն։ Այս բացակայություններին հարմարվել են, բայց ծածկ չունեցող հարթ տանիքից անարգել ներս լցվող ջրահոսքերի դեմ պայքարելու այլևս ուժ չունեն։ Արդեն թասերն ու մեծ տարաները չեն օգնում, առաստաղը պոլիէթիլենային թաղանթով են պատել, որ գոնե ջուրը հատակին չհասնի:
Թե ինչպես են մարդիկ հայտնվել այս շենքում, պատմությունները տարբեր են։ Եղել են մարդիկ, որոնց 2000-ականներին քաղաքապետարանն է ուղղորդել, իսկ ոմանք էլ, տնակներից կամ բնակարանը վաճառելով, հայտնվել են բնակության համար ոչ պիտանի գործարանային շենքերում։
«Էդ շենքերը բնակեցման ենթակա չեն, և ոչ ոք նրանց չի պարտադրել կամ խնդրել, որ գնան էնտեղ բնակվեն։ Ո՛չ պետությունը, ո՛չ համայնքը նման պարտավորություն չունի, որ բարենպաստ պայմաններ ստեղծի իրենց համար»,- բնակիչների բողոքներին ի պատասխան նշում է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Երկվորյակ շենքերից մեկը, որտեղ ընդամենը մեկ բնակիչ է ապրում, քաղաքապետարանի հաշվեկշռում է, իսկ մյուսը՝ ոչ, համարվում է պետական սեփականություն։ Երկու շենքն էլ, սակայն, հայտնի են ձեռքից ձեռք անցնելու պատմություններով։ Շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշից այն անցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, հետո կարճ ժամանակ անց նորից փոխանցվեց նույն գործարարին՝ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը, ըստ գործարարի առաջարկի, այստեղ կառուցվելու է արհեստների կենտրոն, իսկ երբ, ինչ ժամկետներում, քանի տարի է հստակեցում չկա։
«Ներկա դրությամբ դեռևս ծրագիրը ուժի մեջ է, սակայն ժամանակի՝ շինարարության մեկնարկի, ծրագրի ավարտի մասին դեռևս ոչինչ չեմ կարող ասել»,- նշում է Գյումրիի գլխավոր ճարտարապետը։
Ներկայումս բնակիչներին հետաքրքրողը կամ մտահոգողը սեփականատերը կամ թե ինչ կկառուցվի հարցերը չեն։ Քաղաքապետարան են դիմում ծակ տանիքը թեկուզ մասնակի փակելու խնդրանքով։ Հենրիկ Գասպարյանի ասելով՝ շենքերը վթարային չեն, բայց ենթակա չեն բնակության։ Բայց փաստացի 10-ը բնակիչ է ապրում, որոնց բնակության կամ պայմանների բարելավման խնդիրը գլխավոր ճարտարապետը համարում է ոչ համայնքինը, այլ ներդրողինը։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...