Անվտանգային ինչպիսի՞ հարցեր են լուծելու Սյունիքի այլընտրանքային ճանապարհները. Գնել Սանոսյանը՝ «Հեռանկարի» հյուր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Անվտանգային ինչպիսի՞ հարցեր են լուծելու Սյունիքի այլընտրանքային ճանապարհները. Գնել Սանոսյանը՝ «Հեռանկարի» հյուր

14:31 16.03.2022

Անվտանգային ինչպիսի՞ հարցեր են լուծելու Սյունիքի այլընտրանքային ճանապարհները և ո՞ր փուլում է ընթացող շինարարությունը․ «Հեռանկարի» տաղավարում Քրիստինե Ալագուլյանը թեմայի շուրջ զրուցել է տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանի հետ։

«Հատկապես սահմանամերձ հատվածներում լրջագույն ուսումնասիրություն ենք անում, որպեսզի մեր ճանապարհային ցանցի խտությունն ավելացնենք, և մեր բնակավայրերին ապահովենք 2-րդ, 3-րդ այլընտրանքային ճանապարհներով։ Սյունիքում հայտնի պատճառներով արդեն բավական աշխատանքներ սկսվել են, բայց նորից ուզում եմ նշել, որ կան 2-3 նախագծեր, որոնք հիմա քննարկում ենք։ Այսինքն՝ ուզում ենք դրանք նույնպես կյանքի կոչել։ Սյունիքում ամբողջ աշնանը, ձմռանը, այս փուլում, ակտիվ աշխատանքներ են իրականացվել և գլխավոր նպատակը հետևյալն է․ այն 6-7 ճանապարհները, որոնց մասին հաճախ խոսել ենք, այդ ճանապարհները փորձել մինչև մայիս որոշակի հերթականությամբ նախապատրաստել ասֆալտապատման աշխատանքներին»,- նշեց Գնել Սանոսյանը։

Գնել Սանոսյանը խոսեց նաև այլընտրանքային ճանապարհների անվտանգության ապահովությունից։

«Կարծում եմ՝ մի քանի կարևորություն ունեն այս ճանապարհները, բայց առաջնայինը, այո, անվտանգային հարցերն են, որովհետև, եթե մենք քարտեզով փորձենք տեսնել Սյունիքում կառուցվող այս ճանապարհները մեր բնակավայրերը դեպի ո՞ր ուղղությամբ են կապում մայր ճանապարհներին, ապա ակնհայտ է, որ դեպի խորք, դեպի թիկունք ճանապարհներ են կառուցվում, որոնք մեր բնակավայրերին որոշակի անվտանգություն կտան, բայց, իհարկե, նաև տնտեսական, սոցիալական կարևոր հարցեր կլուծեն»,- նշեց Գնել Սանոսյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP