«Շիրակ» գերեզմանատանը հատկացվել է մոտ 9 հեկտար նոր տարածք․ Գյումրիի 3 գերեզմանատներում  ազատ  հողակտորներ չկան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

«Շիրակ» գերեզմանատանը հատկացվել է մոտ 9 հեկտար նոր տարածք․ Գյումրիի 3 գերեզմանատներում  ազատ  հողակտորներ չկան

19:40 16.03.2022

Գյումրիի առաջին, երկրորդ և «Շիրակ» գերեզմանատներն ընդհանուր զբաղեցնում են 84 հեկտար տարածք, որտեղ, հիմնականում ընտանեկան գերեզմանոցներից բացի, նոր հողհատկացումներ շուտվանից չեն կատարվում, ազատ հողակտոր չկա։ Գյումրիի քաղաքապետարանը մեկ տարի առաջ նախկին Մարմաշեն, այժմ՝ Ախուրյան խոշորացված համայնքից «Շիրակ» գերեզմանատան հարևանությամբ ձեռք է բերել նոր տարածք։

«Համայնքի ավագանու որոշումով, աճուրդային վաճառքով տրամադրվել է Գյումրիի քաղաքապետարանին, որպեսզի էդ խնդիրներից խուսափենք, չունենանք զավթած տարածքներ։ Նախկինում բազմաթիվ անգամներ եղել են, բարձրաձայնվել են, որ մեր գյուղի տարածքները զավթվել են»,- նշում է Շիրակ գյուղի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը։

 

Գյուղի արոտավայրերից տարիների ընթացքում զավթվել է մոտ 4,5 հեկտար տարածք։ Հարցը հասել է դատական վարույթներում քննարկման, բայց գյուղացիներից զավթված տարածքները վերադարձնելու տարբերակներ չեն գտնվել։

Այժմ օրինական ու փաստաթղթերով Գյումրիի քաղաքապետարանի սեփականությունն է հանդիսանում մոտ 9 հեկտար նոր տարածք, դրա հետ մեկտեղ Մարմաշեն խոշորացված համայնքից աճուրդային կարգով գնել է նաև ապօրինի զավթած 4,2 հեկտար տարածքը, որտեղ հուղարկավորություններ են կատարվել։ Նոր տարածքում հուղարկավորությունների համար կտրամադրվեն կոնկրետ սահմանված հողակտորներ։ Ընտանեկան գերեզմանոցների դեպքում առավելագույնը կտրվի 12,5 քմ տարածք։

Քաղաքային երեք գերեզմանատներում մինչ օրս շարունակվում են սահմաններից դուրս, անթույլատրելի տարածքներում հուղարկավորությունները, որոնք հասել են մայրուղիներին։ «Հավերժ հիշատակ» ընկերությունը նախատեսում է սկսել գերեզմանատների պարսպապատման աշխատանքներ։

««Շիրակ» գերեզմանատան հետ կապված արդեն իսկ կատարված ապօրինությունները էն աստիճանի են, որ մենք չենք կարող մայրուղու ուղղությամբ անցնող ճանապարհի վրա պարիսպներ տեղադրել, եթե մենք փորձենք պարիսպներ տեղադրել, ապա կհայտնվենք մայրուղու արգելված գոտու վրա»,- ասում է «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրեն Էդվարդ Բաղրամյանը։

Գերեզմանատների պարսպապատումից ու հողհատկացումներից բացի, խնդիրներ կան նաև քաղաքում բացված սգո սրահների գործունեությունում։ Դրանցից երկուսի աշխատանքն արդեն քաղաքապետարանի որոշմամբ դադարեցվել է։ Երկուսն էլ պահանջված չափորոշիչներին չեն համապատասխանել և գտնվում են քաղաքի բանուկ հատվածներում։

«Յուրաքանչյուր նմանատիպ կառույց պետք է կարողանա ապահովել այդ իրավական ակտերով սահմանված  պայմանները՝ դա բնակելի զանգվածից հեռու գտնվելն է, մանկապարտեզներից, բնակելի շենքերից հասարակական վայրերից։ Այսինքն՝  սգո սրահների տեղը լինելու է այնպիսին, որ չխանգարի հասարակական  շարժին»,- ասում է Էդվարդ Բաղրամյանը։

«Հավերժ հիշատակ» ընկերությունը նախատեսում է այս տարի նաև գերեզմանոցների վկայագրում կատարել, գործընթացը կսկսվի ապրիլից։ Այն վերաբերում է նաև 1954 թվականից հաշվառված բոլոր գերեզմանոցներին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP