Անհնար է ոչնչացնել Շուշիի հայկական ոգին, այն վերածնվել է 1992 թվականի մայիսին և կվերածնվի կրկին․ Արցախի ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+26.09 oC

Անհնար է ոչնչացնել Շուշիի հայկական ոգին, այն վերածնվել է 1992 թվականի մայիսին և կվերածնվի կրկին․ Արցախի ԱԳՆ

12:05 22.03.2022

Արցախի ԱԳՆ հայտարարություն է տարածել Շուշիի հայ բնակչության ջարդերի 102-րդ տարելիցի կապակցությամբ․

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Շուշի քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդերի անմեղ զոհերի հիշատակի առջև։ Ջարդերն իրականացվել են նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իշխանությունների կողմից 102 տարի առաջ՝ 1920 թ․ մարտի 22-26-ը։ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներով դրդված այդ հրեշավոր հանցագործության զոհը դարձան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնցից շատերը դաժանաբար սպանվեցին, իսկ ողջ մնացածներն արտաքսվեցին իրենց տներից։ Արցախի մայրաքաղաքը և պատմամշակութային կենտրոնը հանդիսացող Շուշիի մեծ մասն ամբողջովին ավերվեց և ավերակների մեջ մնաց մինչև 20-րդ դարի կեսերը, երբ հիմնովին քանդվեց ադրբեջանական իշխանությունների կողմից։

Շուշիի կոտորածը, որին ակտիվ մասնակցություն են ունեցել թուրք սպաներն ու էմիսարները, պանթուրքական գաղափարախոսության իրականացման համատեքստում հայերի ցեղասպանությունը Արևելյան Հայաստան տեղափոխելու հերթական փորձն էր։

Իր դաժանությամբ սահմռկեցնող այս ողբերգությունը ցույց տվեց ադրբեջանական իշխանությունների իրական նպատակները Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ։ Այն ոչ միայն փոխեց Շուշիի ժողովրդագրությունը, այլև անջնջելի հետք թողեց քաղաքի մթնոլորտի վրա և կանխորոշեց հետագա գործընթացները։

Գրեթե 70 տարի անց ադրբեջանական իշխանությունները կրկին դիմեցին իրենց զինանոցի փորձված գործիքին՝ անմեղ հայ բնակչության կոտորածին և տեղահանությանը՝ զանգվածային սպանություններ և ջարդեր կազմակերպելով Սումգայիթում, Բաքվում, Գանձակում (Կիրովաբադ) և նախկին Ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերում։

2020 թվականին ողբերգությունը նորից կրկնվեց։ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը օկուպացրեց Շուշին, ինչը հանգեցրեց քաղաքի հայաթափմանը։

Ինչպես 1920 թվականին, այնպես էլ 2020 թ․-ին Ադրբեջանը ձգտում էր ոչ միայն ոչնչացնել Շուշի քաղաքի և ամբողջ Արցախի հայ բնակչությանը, այլ նաև ջնջել նրա պատմությունը, մշակույթն ու ոգին։ Իր որդեգրած այդ ռազմավարությանը Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ցայսօր։

Այնուամենայնիվ, անհնար է ոչնչացնել Շուշիի հայկական ոգին, որն անքակտելիորեն կապված է Արցախի հետ։ Այն վերածնվել է 1992 թվականի մայիսին և կվերածնվի կրկին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտարարագիր է լրացրել մոտ 57 հազար անձ. ՊԵԿ նախագահ

19:50 22.05.2025

Հայտարարագիր է լրացրել մոտ 57 հազար անձ. ՊԵԿ նախագահ

Մոտ 57 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է կոմիտեի՝ այս տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները: ՊԵԿ նախագահի խոսքով` վերջին ամիսներին հարկային մուտքերի տպավորիչ արդյունքներ են արձանագրվել: Ապահովվել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և […] ...

Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություն

19:46 22.05.2025

Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություն

Մայիսի 17-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհին հայտնել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 3-ից 2025 թվականի մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Տիգրանաշենում իրենց պատկանող տարածքից գողացել են տարբեր տեսակի կենցաղային ու շինարարական իրեր: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Պարույր […] ...

Մրցույթ՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բուհերում կրթություն ստանալու համար

19:40 22.05.2025

Մրցույթ՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բուհերում կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում (բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով) կրթություն ստանալու նպատակով (մինչև 30 կրթաթոշակային տեղ) հետևյալ մասնագիտություններով՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ճարտարապետություն և շինարարություն Հնագիտություն Լեզվաբանություն Բժշկություն Արաբերեն լեզու Իսլամագիտություն Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի անվճար՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության […] ...

Էդգար Նավասարդյանն առաջին անգամ նոր ակումբի մեկնարկային կազմում է ընդգրկվել

19:35 22.05.2025

Էդգար Նավասարդյանն առաջին անգամ նոր ակումբի մեկնարկային կազմում է ընդգրկվել

Հայ հարձակվող Էդգար Նավասարդյանն առաջին անգամ իր նոր ակումբի` «Էստերսունդի» մեկնարկային կազմում է ընդգրկվել։ 20-ամյա ֆուտբոլիստը «Վեստերոսի» դեմ Շվեդիայի երկրորդ լիգայի 9-րդ տուրի խաղը սկսել է առաջին րոպեներից և անցկացրել է ամբողջական հանդիպում։ Նավասարդյանն այս տարվա հունվարին է տեղափոխվել «Էստերսունդ», մասնակցել երկու հանդիպման։ Նա նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Շվեդիայի երրորդ լիգան ներկայացնող «Էրեբրու Սիրիանսկայում» […] ...

Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

19:27 22.05.2025

Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ […] ...

«Օպել»-ում 168 շիշ կեղծ օղի կար. Արարատի մարզի պարեկների բացահայտումը

19:21 22.05.2025

«Օպել»-ում 168 շիշ կեղծ օղի կար. Արարատի մարզի պարեկների բացահայտումը

Արարատի մարզի պարեկները ապրիլի 23-ի գիշերը Սայաթ-Նովա գյուղից Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին են տեղափոխել «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա, որի սրահում և բեռնախցիկում կար մեծ քանակությամբ օղի: Պարզվել է, որ «Օպելի» բեռնախցիկում և սրահում առկա 168 շիշ կեղծ օղին շշալցրել է 41-ամյա վարորդը, և գիշերը 39-ամյա եղբոր հետ դրանք տեղափոխում էր ազգականի տուն` վաճառելու նպատակով: Ապօրինի […] ...

BACK_TO_TOP