18:10 29.03.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտպանության նախարարության վարչական համալիրում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 29-ին այցելել է պաշտպանության նախարարություն և ՊԲ հրամկազմի ու ուժային մյուս կառույցների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել:
Իր խոսքում երկրի ղեկավարը, նախ, բարձր է գնահատել օրերս շփման գծի արևելյան հատվածում Պաշտպանության բանակի և ուժային մյուս կառույցների ու կամավորականների՝ Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախությունը: Նախագահը իր խոնարհումն է բերել զոհված զինծառայողների հիշատակին, նշել, որ նրանցից յուրաքանչյուրն իրեն դրսևորել է իսկական հերոսի պես:
Անդրադառնալով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումներին՝ Արայիկ Հարությունյանը շեշտադրել է, որ հատկապես վերջին օրերին Արցախի բնակավայրերի ու խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից ինտենսիվ կերպով կիրառվող ռազմական և հոգեբանական բնույթի ագրեսիան պայմանավորված է առաջնահերթորեն արտաքին քաղաքական գործընթացներով:
Ներկաներին ներկայացվել են այն հիմնական աշխատանքները, որոնք Արցախի իշխանությունները շուրջօրյա ռեժիմով ու տարբեր մակարդակներում իրականացնում են իրավիճակը կայունացնելու, լիցքաթափելու և ադրբեջանական զորքերը ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի պաշտպանունակությանը նվիրված մի շարք օրախնդիր հարցեր: Նախագահի կողմից այդ ուղղությամբ նոր հանձնարարականներ են տրվել:
15:55 23.08.2025
«Վաշինգտոն Քեփիթալզի» գլխավոր մենեջերը` Օվեչկինի ապագայի մասին«Վաշինգտոն Քեփիթալզի» գլխավոր մենեջեր Քրիս Պատրիկը խոսել է թիմի լեգենդար ավագ, ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինի ապագայի մասին, հաղորդում է NHL-ի մամուլի ծառայությունը։ «Նա վաստակել է որոշումներ կայացնելու և եզրակացություններ անելու իրավունքն իր կարիերայում։ Այնպես որ, թող նա պարզապես ասի ինձ, թե ինչ է մտածում: Երբ ցանկանա խոսել, մենք կշարունակենք այդտեղից»,- ասել է Պատրիկը: NHL-ի պատմության […] ...
15:33 23.08.2025
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ հաճախ է զրուցում Թրամփի հետՖինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ հաճախ է նամակագրվում կամ զանգահարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ «Ինձ համար ամեն ինչ սկսվեց Թրամփից, հավանաբար, այն գոլֆի խաղից, որը կազմակերպել էր Հարավային Կարոլինայի սենատոր Լինդսի Գրեհեմը: Ես ինքս մոտ չորս տարի՝ 1989-1993 թվականներին, սովորել եմ Հարավային Կարոլինայում, իսկ Լինդսի Գրեհեմը անցյալ ամառ՝ ԱՄՆ ընտրություններից առաջ, եկել է […] ...
15:06 23.08.2025
Սալվադորի ափերի մոտ 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սալվադորի արևմուտքում գտնվող Ահուաչապան դեպարտամենտի ափերի մոտ, հայտնել է երկրի շրջակա միջավայրի նախարարությունը։ «6.0 մագնիտուդով երկրաշարժ Ահուաչապանի ափերի մոտ՝ Բարրա դե Սանտյագոյից 80 կիլոմետր հարավ-արևմուտք։ Խորությունը՝ 20 կիլոմետր», – ասվում է նախարարության X սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ։ ...
14:33 23.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերինԵրևանում օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-28-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 25-28-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ի ցերեկը, 24-ին […] ...
14:17 23.08.2025
Քրեական ոստիկանները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվողիՔրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա, Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օգոստոսի 21-ին Երևանի Սասնա Ծռեր փողոցում հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 53-ամյա օտարերկրացի, խափանման միջոցը՝ կալանք։ ...