18:53 07.04.2022
Տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրերի համակարգող խորհուրդների 5-րդ հանդիպումը։ Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Հանդիպման ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և երկու ծրագրերի համակարգող Նինո Գոբրոնիձեն։
Ողջույնի խոսքում Մարտին Շմիդտը կարևորել է երկու ծրագրերով ունեցած ձեռքբերումները և նշել, որ 2023-2026 թվականների Եվրոպայի Խորհրդի գործողությունների ծրագրի շրջանակներում ևս դիտարկվում է բանտային բժշկության և պրոբացիայի ոլորտների բարեփոխումների հետագա շարունակականությանը վերաբերող միջոցառումների նախատեսումը:
Նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին, ի դեմս գրասենյակի ղեկավարի` Մարտինա Շմիդտի, ունեցած փայլուն համագործակցության համար` կարևորելով երկու ծրագրերի իրապես մարդու իրավունքների պաշտպանությանը միտված լինելու ասպեկտը:
Միաժամանակ, Սարգսյանը վերահաստատել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը շարունակելու Նախարարության պատրաստակամությունը և հույս հայտնել, որ 2023-2026 թվականների Եվրոպայի Խորհրդի գործողությունների ծրագրում կունենան ավելի լայն և ընդգրկուն համագործակցության օրակարգ, ինչը միտված կլինի թե՛ գործող ծրագրերի արդյունքների ամրապնդմանը և թե՛ նոր թիրախների նախանշմանը և հասցեագրմանը:
Հանդիպման ժամանակ ներկայացվել են երկու ծրագրերի շրջանակում իրականացված գործողությունները, արդյունքները և առաջիկա քայլերը։ Այնուհետև հարցուպատասխանի միջոցով համակարգող խորհուրդների անդամները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։
Հատկանշական է, որ ծրագրերը թիրախավորում են մի շարք կարևոր համակարգային լուծում պահանջող հարցեր, այն է.
1) Հոգեկան առողջության զննություն.
2) Խոշտանգումների կանխարգելում.
3) Ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելում.
4) Պրոբացիայի ծառայության կարողությունների հզորացում:
Վերոնշյալ ծրագրերը ֆինանսավորում են Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022 թթ․ ծրագրի շրջանակում:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...