«Եվրատեսիլ-2022»-ում Ադրբեջանի ու ևս 5 երկրների ժուրիի ձայները չեղյալ են հայտարարվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+24.09 oC

«Եվրատեսիլ-2022»-ում Ադրբեջանի ու ևս 5 երկրների ժուրիի ձայները չեղյալ են հայտարարվել

23:22 15.05.2022

«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում Ադրբեջանի ու ևս 5 երկրների ժուրիի ձայները չեղյալ են հայտարարվել մանիպուլյացիայի և մրցույթի կանոնները խախտելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման որոշում է կայացրել Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), որը «Եվրատեսիլի» կազմակերպիչն է։
Բացի Ադրբեջանից, չեղյալ են հայտարարվել նաև Վրաստանի, Չեռնոգորիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի ժյուրիների ձայները;

Նշվում է, որ փոխարենը հաշվարկվել և օգտագործվել է յուրաքանչյուր երկրի համար միջինացված արդյունքը։

«ԵՀՄ-ն չափազանց լուրջ է վերաբերվում «Եվրատեսիլ»-ում քվեարկության մանիպուլյացիայի ցանկացած ենթադրյալ փորձերին եւ իրավունք ունի չեղարկել նման ձայները՝ պաշտոնական քվեարկության կանոններին համապատասխան, անկախ նրանից, թե նման ձայները կարող են ազդել քվեարկության արդյունքների կամ ելքի վրա», – ասված է ԵՀՄ-ի հայտարարության մեջ:
«Եվրատեսիլ-2022» երգի հեղինակավոր մրցույթում հաղթող է ճանաչվել Ուկրաինան, որը ներկայացրեց Kalush Orchestra-ն` «Stefania» երգով:
Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը «Snap» երգով վաստակեց 61 միավոր և զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 21-27-ը

23:59 28.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 21-27-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (27.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականիհուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա […] ...

Հայ շախմատիստների արդյունքները «18th Paleochora Open Cbess Tournament» միջազգային մրցաշարում

23:55 28.07.2025

Հայ շախմատիստների արդյունքները «18th Paleochora Open Cbess Tournament» միջազգային մրցաշարում

Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը կիսեց 1-3-րդ հորիզոնականները «18th Paleochora Open Cbess Tournament» շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Լևոնը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 7 միավորով: ...

Կոտայքի մարզում «Mercedes»-ը Ջրվեժի կամրջի մոտ բախվել է քարերին և հողաթմբերին ու մի քանի պտույտ շրջվել․ կա վիրավոր

23:50 28.07.2025

Կոտայքի մարզում «Mercedes»-ը Ջրվեժի կամրջի մոտ բախվել է քարերին և հողաթմբերին ու մի քանի պտույտ շրջվել․ կա վիրավոր

Հուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ բնակավայրի վարչական տարածքում՝ Ձորաղբյուրից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին գտնվող Ջրվեժի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի ուղուց և մոտ 40 մետր առաջ ընթանալով՝ բախվել է պատին, ապա հողաթմբերին ու քարերին և հայտնվել կամրջի մոտ գտնվող ճանապարհին՝ երթևեկելի գոտուց դուրս։ […] ...

Սննդի որակի վերահսկողություն՝ Երևանի մանկապարտեզներում

23:44 28.07.2025

Սննդի որակի վերահսկողություն՝ Երևանի մանկապարտեզներում

Դեռևս նախորդ տարվանից՝ մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում, Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում են սննդի որակի ամենօրյա մշտադիտարկումներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այժմ երևանյան նախակրթարաններում գործում է «միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները: Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի և երեխաների առողջապահական մակարդակի […] ...

Բայանդուրում բախվել են «Volkswagen Golf»-ը և «Toyota Alphard»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա 3 վիրավոր

23:40 28.07.2025

Բայանդուրում բախվել են «Volkswagen Golf»-ը և «Toyota Alphard»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա 3 վիրավոր

Հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Բայանդուր գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Խաչատուր Ա․-ի վարած «Toyota Alphard» 65-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի […] ...

Արարատի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին

23:37 28.07.2025

Արարատի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին

Համացանցում տեսանյութ է տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Երևան-Երասխ մայրուղում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Արարատի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել ու տուգանվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...

BACK_TO_TOP