Իրանցի գեներալը սպառնացել է «հողին հավասարեցնել Թել Ավիվն ու Հայֆան» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Իրանցի գեներալը սպառնացել է «հողին հավասարեցնել Թել Ավիվն ու Հայֆան»

16:41 07.06.2022

Իրանի բանակի Ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Քյումարս Հեյդարին հայտարարել է, որ երկրի հարձակողական սպառազինությունը թույլ է տալիս «հողին հավասարեցնել» Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 7-ին այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը: «(Իրանի) հոգևոր առաջնորդ (Ալի Խամենեիի) հրամանով թշնամու նվազագույն իսկ սխալի դեպքում մենք հողին կհավասարեցնենք Թել Ավիվն ու Հայֆան»,- ասել է նա:

Հեյդարին նշել է, որ Իրանի սպառազինության մեջ գնվող անօդաչու օդուժի, ինչպես նաև արբանյակային զորքերի հրթիռային սպառազինության գործողության հեռվությունը մեծացել է: «Նոր զենքի խելացի բաղադրիչի» բարձրացման հետ մեկտեղ զորքերի մարտական պատրաստությունն զգալիորեն աճել է՝ անխոհեմ ագրեսիային պատասխան տալու համար»: «Իրանի Իսլամական Հանրապետության հարձակողական և պաշտպանական նվաճումներն այսօր գրգռիչներ են մեր երկրի թշնամիների համար»,- նշել է գեներալը:

Նա վստահություն է հայտնել, որ «սիոնիստական վարչակարգի կողմից օկուպացված մուսուլմանական տարածքներն առաջիկա 25 տարում կվերադառնան իսլամական աշխարհ»: Իրանն ավանդաբար Իսրայելը համարում է հանրապետության գլխավոր թշնամին՝ ԱՄՆ-ի հետ մեկտեղ: Դիմակայությունը պայմանավորված է պաղեստինյան տարածքների նկատմամբ Թել Ավիվի քաղաքականությամբ, որտեղ շարունակվում է հրեական բնակավայրերի ընդլայնումը, իսկ վերջին մի քանի շաբաթներին կտրուկ սաստկացել է լարվածությունն արաբների և իսրայելացիների միջև և աճել հարձակումների և ուժային գործողությունների քանակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP