Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ hինգ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+28.09 oC

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ hինգ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

17:42 07.06.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները՝ մեխանիզմը, թմրանյութեր իրացրած երկու անձի, ինչպես նաև թմրամիջոցների ձեռք բերած անձանցից երեքի ինքնությունը. 5 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է։

Նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու նպատակով, իր ազգականի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 77,8 գրամ «Մեթամֆետա­մին», 0,18 գրամ քաշով՝ «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ», խոշոր չափերի՝ 0,3 գրամ քաշով «Մեթադոն» տեսակի թմրամիջոցներ, դրանք ապօրինի պահել իրենց փաստացի բնակության վայրում:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ նշված անձինք իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով «Մեթանֆետամին» տեսակի թմրամիջոցի վաճառքի արժեքի և ձեռք բերման պայմանների շուրջ ինտերնետային հավելվածների միջոցով նամակագրություններ են վարել դրանք գնելու ցանկություն հայտնած բազմաթիվ անձանց հետ, որից հետո պահանջել են գումարը փոխանցել «Իդրամ» համակարգի՝ իրենց կողմից ստեղծված և կառավարվող էլեկտրոնային դրամապանակին, իսկ երբ հավաստիացել են, որ գումարը փոխանցված է, գնորդներին տեղեկացրել են թմրամիջոցի գտնվելու վայրի մասին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի բնակչին և նրա ազգականին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, թմրամիջոցներ ձեռք բերած երկու անձի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ևս մեկին՝ 268-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևանի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ վերջինիս ազգականի և թմրամիջոց ձեռք բերած երեք անձանց նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հինգ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

11:14 18.07.2025

Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ  պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո դիտավորությամբ հայտարարագիր չի ներկայացրել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի ապրիլի 22-ին Մադինա համայնքի նախկին ղեկավարը գրավոր ծանուցվել է 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Հիշյալ անձը, սակայն, այդ ընթացքում չի ներկայացրել հայտարարագիրը և չի ներկայացել հանձնաժողովին: Դրանից հետո համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և 2024 թվականի օգոստոսի 5-ին տեղի ունեցած՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշում է կայացվել նրա նկատմամբ          200․000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին: Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝  համայնքի նախկին ղեկավարը 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագիր չի ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: ...

Հնդկաստանը փորձարկել է երկու բալիստիկ հրթիռ

11:00 18.07.2025

Հնդկաստանը փորձարկել է երկու բալիստիկ հրթիռ

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է երկու կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ՝ Prithvi-II -ը և Agni-I-ը։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրության մեջ։ Փորձարկումները տեղի են ունեցել Չանդիպուրի (արևելյան Օդիշա նահանգ) փորձարկման հրապարակում։ Հրթիռները արձակվել են Ռազմավարական ուժերի հրամանատարության վերահսկողության ներքո։ «Բոլոր տեխնիկական և գործառնական պարամետրերը հաստատվել են», – ընդգծել է Հնդկաստանի ռազմական գերատեսչությունը։ Prithvi-II […] ...

Ապարանի համայնքային ոստիկանները քանդված շինության հետնամասում հայտնաբերել են զենք-զինամթերք

10:50 18.07.2025

Ապարանի համայնքային ոստիկանները քանդված շինության հետնամասում հայտնաբերել են զենք-զինամթերք

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են կամավոր հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին 911 է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Ջրամբար գյուղի քանդված շինության հետնամասում զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պարկ, որի մեջ կար որսորդական ողորկափող հրացան, նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, […] ...

Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ավտոճանապարհի մի հատվածը

10:41 18.07.2025

Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ավտոճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-31, /Մ-1/-Վարդաղբյուր-Տաշիր – /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 5+000 հատվածը։ 5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը անցնում է Շիրակի մարզի Վարդաղբյուր բնակավայրի մոտով, Մուսայելյան գյուղով։ Նշված հանրապետական նշանակության ճանապարհը միմյանց է կապում Մ-1 և Մ-3 միջպետական ճանապարհները։ Ակնկալվում է, որ այս հատվածի հիմնանորոգումից հետո մեծապես կավելանա ճանապարհի երթևեկության ինտենսիվությունը։ «Ճանապարհային […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 18-ի 08։00 դրությամբ

10:30 18.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 18-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 19.3°C: Այս մասին  հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

«Ռեալը» պատրաստվում է վաճառել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկին

10:17 18.07.2025

«Ռեալը» պատրաստվում է վաճառել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկին

Մադրիդի «Ռեալը» մտադիր է այս ամառ բաժանվել թիմի ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայից՝ աշխատավարձերի ֆոնդը թեթևացնելու և ֆինանսական ռեսուրսներ ազատելու նպատակով: Այս մասին հայտնում է AS-ը: Աղբյուրի համաձայն՝ Ալաբան պատրաստ չէ լքել ակումբը և ցանկանում է կատարել իր պայմանագրով նախատեսված պարտավորությունները մինչև 2026 թվականի հունիսի 30-ը՝ լավ մարզավիճակում մնալու համար: Ալաբայի ապագայի հարցը կախված է նրա […] ...

BACK_TO_TOP