14:42 09.06.2022
Կառավարությունն առաջարկում է սահմանել սոցիալական պաշտպանության հաստատության ևս մեկ տեսակ` համայնքային փոքր տներ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի տեղեկացմամբ՝ կառույցը հոգեկան առողջության, մտավոր խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաև տարեցներին կտրամադրի մասնագիտացված խնամք և սոցիալական ծառայություններ:
Այդ և այլ փոփոխությունները կատարվում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքում:
Սոցիալական աջակցության ոլորտում մի շարք հրատապ խնդիրների կարգավորման և սոցիալական ծառայությունների բարեփոխումների համար կառավարությունն առաջարկում է ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր: Սահմանվում են պետական վկայագիրը և աջակցության քարտը: Դրանք կտրամադրվեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց՝ նպատակ ունենալով հոգալ նրանց առաջնային կարիքները, ապահովել սննդով, հագուստով և առաջին անհրաժեշտության գույքով:
Սահմանվում են նաև սոցիալական աջակցության արդյունավետ քաղաքականության մշակման համար անհրաժեշտ այլ լիազորող նորմեր:
Պատգամավորները հետաքրքրվել են, թե նախարարությունն ինչպիսի ծրագրեր է նախատեսում իրականացնել հաջորդ տարի: Զեկուցողը նշել է, նախարարությունը նոր ծառայություններ կիրականացնի 2023 թ. սկսած: Նախատեսվում է փորձարկել պիլոտային ծրագրեր, որոշակի սոցիալական խմբերի համար բանկային քարտի միջոցով պարենի գնման հնարավորություն ստեղծել:
Հարակից զեկույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը նշել է, որ հանձնաժողովը, կարևորելով բարեփոխումների անհրաժեշտությունը, նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկել են նաև «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նշվել է, որ պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերության պայմանագրով ու անհատույց սեփականության իրավունքով կարող են տրամադրվել սոցիալական, բարեգործական կամ ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով, սակայն ներկայում բացակայում են ծրագրերը սոցիալական ճանաչելու չափանիշները: Դրանք մշակելու ընթացքում ակնհայտ է դարձել, որ առանց համապատասխան ընթացակարգերի՝ սոցիալական ճանաչելու չափանիշները կիրառելի չեն: Ուստի, կառավարությունը լրացում է առաջարկում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում, այն է՝ Հայաստանի Հանրապետության 2001 թ. մայիսի 2-ի Հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 7-րդ մասը «չափանիշները» բառից հետո լրացնել «և ընթացակարգը» բառերով:
Հարակից զեկույցում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը նշել է, որ փոփոխությունը կարևոր է, այն միտված է լուծելու ներդրումային և սոցիալական ծրագրերի իրականացման ընթացքում առաջացող խնդիրները: Պատգամավորի խոսքերով՝ հանձնաժողովը քննարկել է նախագիծը և տվել է դրական եզրակացություն:
Նախագծերն առաջին ընթերցմամբ քննարկվել են հունիսի 9-ի ԱԺ արտահերթ նիստում:
23:59 17.07.2025
Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներումԳործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...
23:56 17.07.2025
Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստըՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...
23:50 17.07.2025
Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...
23:47 17.07.2025
Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրաՀուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...
23:42 17.07.2025
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել էՀուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
23:33 17.07.2025
Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջՀայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...