Կկազմակերպվեն ընթացիկ տարվա խաղողի և պտուղբանջարեղենի մթերումների գործընթացները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+23.09 oC

Կկազմակերպվեն ընթացիկ տարվա խաղողի և պտուղբանջարեղենի մթերումների գործընթացները

15:10 09.06.2022

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ընթացիկ տարվա խաղողի և պտուղբանջարեղենի մթերումների գործընթացները կազմակերպելու համար: Ըստ հիմնավորման, գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգով՝ 2021 թ. 9 կազմակերպության տրամադրվել է շուրջ 5.4 մլրդ դրամի բյուջետային երաշխիք, որից՝ խաղող մթերող 7 կազմակերպության՝ 4.1 մլրդ դրամի չափով՝ 2 տարի մարման ժամկետով և պտուղբանջարեղեն մթերող 2 կազմակերպության 1.3 մլրդ դրամի չափով՝ 1 տարի մարման ժամկետով։ Բյուջետային երաշխիքի գործիքի կիրառումը հնարավորություն է տվել լրացուցիչ վարկային միջոցների ներգրավման արդյունքում ապահովելու 2021 թ. գյուղատնտեսական հումքի, մասնավորապես՝ խաղողի մթերումների գործընթացը։ Առաջարկվող փոփոխություններով և լրացումներով նախատեսվում է, մասնավորապես, վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) ուղղության համար բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև երկու տարի երեք ամիս մարման ժամկետով: Բացի խաղողից, այլ գյուղատնտեսական հումքի մթերումների համար յուրաքանչյուր վարկառուին բյուջետային երաշխիքները կտրամադրվեն առավելագույնը մինչև մեկ տարի երեք ամիս մարման ժամկետով: Յուրաքանչյուր շահառուին և իր հետ փոխկապակցված կազմակերպություններին 2021 թ. տրամադրված և 2022 թ. տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4.0 մլրդ դրամը: 2022 թ. բյուջետային երաշխիքը կարող է տրամադրվել միայն ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերից վարկային միջոցներ ներգրավող շահառուներին: Բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 90 օր և ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում, մինչև բյուջետային երաշխիքի ժամկետի լրանալը՝ 2024 թ. հունվարի 15-ից հետո: Այն դեպքում, երբ 2022 թ. տրամադրվող բյուջետային երաշխիքի շրջանակում շահառուի կողմից ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման արդյունքում ֆինանսական կառույցի կողմից գրավադրված գույքի նկատմամբ իրականացվում է իրացման գործողություն, ապա գույքի իրացման արդյունքում առաջացող գումարի ֆինանսական կառույցի կողմից հատկացված վարկի գծով գոյացած պարտավորությունների ծավալի գերազանցող մասն ուղղվում է վարկի բյուջետային երաշխիքով ապահովված մասի մարմանը: Որոշմամբ, 2022 թ. տրամադրվող բյուջետային երաշխիքների մարման ժամկետներն առաջարկվում է ավելացնել սահմանված ժամկետներից 3 ամսով ավելի, քան 2021 թ. տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները, հաշվի առնելով, որ բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 90 օր և ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում, հետևաբար ֆինանսական կառույցը բյուջետային երաշխիքի մարման ժամկետ պետք է սահմանի որոշմամբ սահմանված առավելագույն ժամկետներից առնվազն 90 օր պակաս ժամկետով։ Արդյունքում վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում գյուղատնտեսական հումքի մթերող և վերամշակող կազմակերպություններին հնարավորություն կտա ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ և կազմակերպելու ընթացիկ տարվա գյուղատնտեսական հումքի մթերումների գործընթացը։

Ինչպես նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան, այս տարի ներդրվել է մթերման պայմանագրերի նախօրոք կնքման մեխանիզմ: «Մայիսի 31-ին, ավարտվել է պտուղբանջարեղենի համար պայմանագրերի կնքման վերջնաժամկետը: Մեր ակնկալված արդյունքն այս պահի դրությամբ առկա է՝ 1354 գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է բերքի գնման 1500 պայմանագիր, որի համաձայն պետք է մթերվի 81,6 հազար տոննա պտուղբանջարեղեն՝ 12 մլրդ դրամ ընդհանուր գումարով: Սա, ըստ էության, ապահովելու է ընդհանուր ծավալի կեսը: Այս գործիքը մենք ժամանակի հետ կուժեղացնենք և այնպես կանենք, որ մթերողների և գյուղմթերք աճեցնողների միջև հարաբերությունները դառնան ավելի երկարաժամկետ, ավելի վստահելի, որպեսզի երկու կողմերն էլ ունենան ավելի լավ կանխատեսելու և պլանավորելու հորիզոն: Հուլիսի 1-ը նաև վերջնաժամկետ է խաղողի մթերման պայմանագրերի կնքման համար, և, օգտվելով առիթից, կոչ եմ անում գյուղացիներին և մթերողներին մինչև հուլիսի 1-ը կնքել բոլոր մթերման պայմանագրերը»,- ասել է նախարարը: Վահան Քերոբյանը նշել է նաև, որ նախարարությունը պատրաստ է աջակցել մթերման պայմանագրեր կնքելու հետ կապված խնդիրներ ունեցող գյուղացիական տնտեսություններին, ինչպես նաև նպաստել պայմանագրերի կետերը չկատարելու հետ կապված խնդիրների հարթմանը:

Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ ամբողջ ծավալի համար չեն կնքվել պայմանագրերը և հանձնարարել է առկա խնդիրների լուծման համար գտնել մեխանիզմներ. «Այսինքն՝ կան նաև տնտեսվարողներ, որոնք գյուղացիների շրջանում ավելի մեծ վստահություն ունեն, և բոլորն ուզում են նրանց հետ պայմանագրեր կնքել: Ստացվում է, որ մի տեղ հերթեր են, իսկ գործարանը, արտադրողը, պարզ է, մթերելու սահմանափակ քանակ ունի, անսահմանափակ չի կարող մթերել: Իսկ մյուսն էլ սահմանաչափին չի մոտեցել: Կա նաև հողամասերից մոտիկ լինելու խնդիրը, որովհետև, բնականաբար, գյուղացիները կուզենան հնարավորինս մոտ մթերումն իրականացնել: Ամեն դեպքում, կարծում եմ, որ, առաջին հերթին մարզպետներն այս փուլում պետք է շատ ուշադիր լինեն: Լավ կլինի, որ մարզպետարանները և կառավարության համապատասխան գերատեսչությունները հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքեն այն մասին, թե ինչ է տեղի ունենում, որպեսզի փոփոխությունը ֆորմալ չլինի, այլ, իրոք բովանդակային կարողանանք խնդիրը լուծել»,- ասել է կառավարության ղեկավարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

23:59 17.07.2025

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

Գործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

23:56 17.07.2025

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

23:50 17.07.2025

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...

Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա

23:47 17.07.2025

Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա

Հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

23:42 17.07.2025

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Հուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջ

23:33 17.07.2025

Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջ

Հայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...

BACK_TO_TOP