16:33 10.06.2022
Մինչ Ազգային ժողովի կողմից այս հաշվետվության նախաձեռնումը՝ Հաշվեքննիչ պալատի ծրագիրը հաստատված է եղել, և վերջինս փոփոխություն է կատարել իր ծրագրում՝ նախատեսելով նաև այս հաշվետվության իրականացումը. նշել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը հունիսի 10-ի ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:
Նիստում քննարկվել է «ՀՀ առողջապահության նախարարությունում նոր կորոնավիրուսային համավարակով (covid-19) պայմանավորված բյուջետային ծախսերի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:
Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ գործող օրենսդրությունը չունի կարգավորումներ այն դեպքերի համար, երբ ոչ ծրագրային հաշվեքննության պատվեր է դրվում Հաշվեքննիչ պալատի առջև: Խնդրին իրավիճակային լուծում է տրվել, և այլ հաշվեքննությունների իրականացումը հետաձգվել է:
Հաշվեքննիչ պալատի VII վարչության պետ Խաչիկ Փափազյանը ներկայացրել է օրենսդրական և մեթոդական հիմքերը, որոնց հիման վրա իրականացվել է հաշվեքննությունը: Նշվել է, որ համավարակի կանխման և բուժման նպատակով 2020 թ. կառավարության պահուստային ֆոնդից տրամադրվել է 26,5 մլրդ դրամ: Հաշվեքննության շրջանակում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հաշվեքննություն իրականացնող խումբը եզրահանգել է, որ համավարակի կանխարգելման ու բուժման նպատակով համարժեք պլանավորման աշխատանքներ չեն իրականացվել, հատկացված ֆինանսավորման համար չեն սահմանվել ծախսային ուղղություններ ու ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշներ, որոշումների կայացման գործընթացում չեն կիրառվել սահմանված հաշվետվողականության մեխանիզմները: Բժշկական կազմակերպությունների՝ մեկ պացիենտի համար կատարված մասնագիտական անձնակազմի վարձատրության և դեղորայքային ու բժշկական նշանակման ապրանքների ծախսերի միջև ևս արձանագրվել են տարբերություններ:
Զեկուցողի խոսքերով՝ հաշվեքննությունն իրականացվել է առողջապահության նախարարության հետ գործընկերային մթնոլորտում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված չափորոշիչները և նպատակ ունենալով համագործակցության ճանապարհով բարելավել հանրային սեփականության և բյուջետային միջոցների կառավարման արդյունավետության աստիճանը:
Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությանն անդրադարձել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշել է, որ համավարակը նոր էր. ընդգրկուն և շատ բարդ է արդյունքների վերաբերյալ գնահատականներ տալը: Հաշվեքննիչ պալատն անդրադարձել է պլանային արդյունքային ցուցանիշներին, նպատակայնությանը, արդյունավետությանը և խնայողությանը վերաբերող հարցերին: 2020 թ. նախարարությունը, աշխատելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ երկրների համապատասխան կառույցների հետ, արագ ձևավորել է աշխատանքային խումբ: Մշակվել են կորոնավիրուսային համավարակին վերաբերող հանրապետական և միջգերատեսչական պլաններ, որոնք երեք անգամ վերանայվել են: Նախարարը նշել է, որ ըստ միջազգային կառույցների արձագանքի՝ ճիշտ ժամանակին ձեռնարկվել են հստակ մեխանիզմներ և գործողություններ, որոնք հանգեցրել են համավարակի կառավարմանն ու պացիենտների բուժմանը: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ համակարծիք չէ Հաշվեքննիչ պալատի այն եզրակացության հետ, թե համավարակի կանխարգելման ու բուժման նպատակով համարժեք պլանավորման աշխատանքներ չեն իրականացվել: Նախարարը մանրամասնել է, որ ներկայացվել են հստակ հիմնավորումներ տվյալ բժշկական կենտրոնի իրականացրած գործառույթների, վերապրոֆիլավորման աշխատանքների, ձեռքբերումների և փաստացի ծախսերի վերաբերյալ: Ըստ նրա՝ Հաշվեքննիչ պալատի կողմից արվել են ոչ ճիշտ միջինացումներ, որն էլ հանգեցրել է արդյունքային սխալ ցուցանիշների:
Անահիտ Ավանեսյանի խոսքերով՝ ի սկզբանե ռազմավարական մոտեցում է կիրառվել համավարակի դեմ պայքարում, և առանձին հիվանդանոցներ սկսել են սպասարկել քովիդով հիվանդներին, իրականացվել է համաճարակաբանական վերահսկողություն: Նախարարը հիշեցրել է, որ 2020 թ., ի տարբերություն Եվրամիության շատ երկրների, Հայաստանում չի եղել դեղորայքի, դիմակների, կոնցենտրատորների խիստ պակաս, և արված ներդրումների արդյունքում հնարավոր է եղել ապահովել ամբողջական ապահովվածություն:
Անահիտ Ավանեսյանը նշել է, որ իրենք չեն ընդունում այն եզրահանգումները, որոնք խեղաթյուրում են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ամբողջ ընթացքում գերատեսչության վարած քաղաքականությունն ու արդյունքները:
ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին, առողջապահության նախարարությանը՝ կատարած աշխատանքների համար: Առողջապահության գերատեսչության ղեկավարը պատասխանել է պատգամավորների հարցերին:
23:59 17.07.2025
Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներումԳործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...
23:56 17.07.2025
Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստըՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...
23:50 17.07.2025
Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...
23:47 17.07.2025
Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրաՀուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...
23:42 17.07.2025
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել էՀուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
23:33 17.07.2025
Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջՀայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...