16:54 10.06.2022
Մեկնարկել են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային շրջայցերը: Այսօր՝ հունիսի 10-ին, նախարար Փամբուխչյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում. առաջին կանգառը Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատն էր: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, Գեղարքունիքի ՄՓՎ պետ Գևորգ Գալստյանը։
2022 թվականի լողասեզոնի բացմանն ընդառաջ՝ Արմեն Փամբուխչյանը ծանոթացել է ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանը, աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին:
Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությանն Արմեն Փամբուխչյանն ուրախությամբ ընդգծել է, որ նախորդ տարի լողասեզոնի ամբողջ ընթացքում որևէ դժբախտ դեպք չի արձանագրվել և հույս հայտնել, որ նույն ձեռքբերումը կունենանք նաև այս տարի։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մայիսի 6-ին Սևանա լճում անհետացած երկու ձկնորսների որոնողական աշխատանքներին:
«Որոնումների արդյունքում՝ ձկնորսներից մեկի դին հաջողվել է հայտնաբերել, սակայն երկրորդ ձկնորսի որոնումները շարունակվում են արդեն տևական ժամանակ։ Մեր աշխատանքների արդյունավետությունը միաժամանակ պայմանավորված է Գեղարքունիքի մարզպետարանի հետ շուրջօրյա համագործակցությամբ, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, մարզպետարանի աշխատակազմին, Գեղարքունիքի ՄՓՎ-ին»,- նշել է ԱԻ նախարարը։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ակնկալվում է նախորդ տարվա համեմատ ունենալ զբոսաշրջիկների 50 տոկոս ավելի աճ։
«Բնական է, որ մենք պետք է ավելի ուժեղացնենք մեր փրկարարական ծառայությունները՝ դրանք հագեցնելով տեխնիկական նոր միջոցներով ու հնարավորություններով։ Օգտվելով առիթից՝ Վարդենիկ գյուղի բնակչության անունից ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ԱԻ նախարարին ու փրկարարներին Սևանա լճում անհետացած ձկնորսների որոնողական աշխատանքներն անընդմեջ կազմակերպելու համար։ Մեր շուրջօրյա համագործակցությունը միշտ տալիս է տեսանելի արդյունքներ»,- նշել է Կարեն Սարգսյանը։
Մարզային շրջայցի ընթացքում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է նաև Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն, Սևանի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատներ:
23:59 17.07.2025
Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներումԳործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...
23:56 17.07.2025
Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստըՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...
23:50 17.07.2025
Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...
23:47 17.07.2025
Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրաՀուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...
23:42 17.07.2025
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել էՀուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
23:33 17.07.2025
Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջՀայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...