Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» խորագրով ֆոտոցուցահանդեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+25.09 oC

Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացվել է «Մեծ հաղթանակի դեմքերը» խորագրով ֆոտոցուցահանդեսը

20:27 10.06.2022

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առթիվ Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացվեց «Մեծ հաղթանակի դեմքերը» խորագրով ֆոտոցուցահանդեսը: Նախագիծը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հայ վետերաններին, ովքեր պայքարել են հանուն հաղթանակի՝ պատերազմի դաշտում ու թիկունքում: Նախագիծը կյանքի է կոչել Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը (Երևանում ռուսական տունը)։ Տեղկացնում է Լոռու մարզպետարանը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Գյումրիում ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևը, վետերաններ, մշակույթի գործիչներ և հետաքրքրված անձինք։

Մարզպետի տեղակալը ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց վետերաններին, նշելով, որ նրանց շնորհիվ է մեր հայրենիքը կանգուն մնացել։
– Շնորհակալ ենք մեր վետերաններին կատարած յուրաքանչյուր սխրագործության համար։ Այս ցուցահանդեսը հնարավորություն է ևս մեկ անգամ հիշելու մեր պապերի սխրանքը՝ այդպիսով հայրենասիրությամբ դաստիարակելով նաև մեր որդիներին։

Ֆոտոցուցահանդեսին ներկայացված են Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանների լուսանկարները: Նախագծի հեղինակ Տաթև Մնացականյանը եղել է Հայաստանի ավելի քան 50 քաղաքներում և գյուղերում՝ լուսանկարելով Հայրենական մեծ պատերազմի 110 վետերաններին: Նկարներում պատկերված հերոսներից ոմանք արդեն չկան: Նախագիծն իրականացվում է Երևանում Ռուսական տան, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աջակցությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

12:28 25.05.2025

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։ Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ին

11:59 25.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ:   ...

Վթարային ջրանջատում` Արարատի մարզում

11:32 25.05.2025

Վթարային ջրանջատում` Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 25-ին՝ ժամը 11:20-19:00-ը, կդադարեցվի գյուղ Վերին Դվինի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել

11:10 25.05.2025

Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել

Մայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

10:46 25.05.2025

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

10:30 25.05.2025

Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. Սուրենյան

Հանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...

BACK_TO_TOP