14:52 15.06.2022
ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ դատախազության բողոքի քննության արդյունքում հերթական կարևոր և ուղղորդիչ որոշում է կայացրել: Այն կարևոր նշանակություն է ունենալու անչափահասների սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հաշվարկման համար, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
«2015թ. հունիսի 24-ին հարուցված քրեական գործով Վ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի թրաֆիկինգը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով (անչափահասին ապօրինի ազատությունից զրկելը), 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (նույն անձի կողմից անչափահասի նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ կատարելը):
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերջինս իր հետ փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող կնոջ անչափահաս որդուն ստիպել է 2013-2014թթ. ընթացքում Արմավիր քաղաքում զբաղվել մուրացկանությամբ: Իսկ կնոջ՝ ակնհայտ 14 տարին չլրացած, 2000թ. դեկտեմբերին ծնված դստեր նկատմամբ 2013թ. օգոստոսից մինչև 2014թ. դեկտեմբերը կատարել է անառակաբարո գործողություններ, որոնք շարունակել է նրա 14 տարին լրանալուց հետո՝ մինչև 2015թ. մայիս ամիսը: Բացի դրանից՝ վերոնշյալի առնչությամբ վիճաբանելով աղջկա՝ այդ պահին անչափահաս ավագ քրոջ հետ, Վ. Ս.-ն վերջինիս պատժելու նպատակով նրան ապօրինի զրկել է ազատությունից՝ մեկ գիշեր պահելով Արմավիր քաղաքի տներից մեկում:
Դատական քննության ընթացքում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2020թ. հուլիսի 16-ի որոշմամբ բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով Վ. Ս.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով (միջին ծանրության հանցագործությունների համար նախատեսված է վաղեմության 5 տարի ժամկետ):
ՀՀ վերաքննիչ դատարանը, քննության առնելով վերոնշյալ ակտի դեմ դատախազության ներկայացրած բողոքը, մերժել է այն՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ վաղեմության ժամկետի հաշվարկման ելակետ է դիտարկվում քրեական գործի հարուցման ( 2015թ. հունիսի 24) և տուժողի ներգրավման պահը: Դիրքորոշման հիմքում, ըստ էության ընկած է այն մոտեցումը, որ անչափահաս տուժողի լավագույն շահից բխում է, որպեսզի գործը քննվի ողջամիտ ժամկետներում, ապա վաղեմության ժամկետները պետք է սկսեն հոսել քրեական գործի հարուցման և անձին որպես տուժող ներգրավվելու պահից: Ըստ էության, այս կերպ ՀՀ վերաքննիչ դատարանը գործի քննության ողջամիտ ժամկետները նույնացրել է վաղեմության ժամկետներին:
Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ 2021թ. մայիսի 14-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք: Գլխավոր դատախազը գտել է, որ քրեական հետապնդումն այդ հիմքով դադարեցնելով՝ ստորադաս դատարանների դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, օրինական և հիմնավորված չեն և ենթակա են բեկանման: Հիմնավորումն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող հանցանքների համար վաղեմության ժամկետի հաշվարկը, ըստ 2013թ. ՀՀ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների, սկսվում է տուժողի չափահաս դառնալու օրվանից, տվյալ դեպքում՝ 2018թ. դեկտեմբերի 29-ից և լրանում է միայն 2023թ. նույն օրը:
Քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը: Դատարանը, ՀՀ գործող Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված նորմի մեկնաբանման արդյունքում եզրահանգել է, որ որոշ հանցատեսակների, այդ թվում նաև անչափահաս տուժողի նկատմամբ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարած անձի նկատմամբ վաղեմության ժամկետը սկսում է հոսել տուժողի 18 տարին լրանալու, այլ ոչ թե հանցանքն ավարտված համարելու պահից, ինչպես մյուս դեպքերում: Ըստ դատարանի՝ դա պայմանավորված է նրանով, որ անչափահաս տուժողը, տարիքային գործոնով պայմանավորված, որոշակի հանգամանքներից ելնելով, ավելի հակված է տևական ժամանակ գաղտնի պահել իր նկատմամբ կատարված հանցագործության փաստը: Եվ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը պետք է բխի այս առանձնահատկությունից:
ՀՀ վճռաբեկ դատարանը շատ կարևոր իրավական դիրքորոշում է արտահայտել նաև առ այն, որ գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանումը, անձի արդար դատաքննության իրավունքի առանցքային բաղադրիչներից է, որը միտված է հնարավորինս սեղմ ժամկետներում գործի քննության ապահովմանն ու վերջնական դատական ակտ կայացնելուն՝ անկախ նրանից, թե վաղեմության ինչպիսի ժամկետներ կամ դրանց հաշվարկման ինչպիսի կարգ է սահմանված: Եվ եթե որոշ հանցանքների համար սահմանված են վաղեմության ավելի երկար ժամկետներ, կամ դրանց հաշվարկման ավելի խիստ կարգ, դա չի նշանակում, որ այդ գործերով քննությունն էլ կարող է երկար տևել:
Այս իմաստով Վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի քննության ողջամիտ ժամկետները փոխկապակցված չեն վաղեմության ժամկետների հետ և հաշվարկվում են՝ հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքներ՝ գործի բարդությունը, դատավարության մասնակիցների վարքագիծը, դատավարության մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները և այլն:
Ելնելով այս հիմնավորումներից՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, ՀՀ Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների որոշումները և մերժել պաշտպանի՝ նշված հոդվածներով վաղեմության ժամկետն անցնելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը:
Արդյունքում՝ դատարանը գործը կքննի առաջադրված մեղադրանքի ամբողջ ծավալով»:
23:05 16.07.2025
Աշտարակի խճուղում բախվել են 4 մեքենաներ․ կան վիրավորներՀուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են մետաղալարի փաթույթներով բեռնված «Howo» մակնիշի կցորդիչով բեռնատարը, «Mercedes Vito» մակնիշի, «Chevrolet» մակնիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով […] ...
22:57 16.07.2025
Դոնալդ Թրամփն արշավ է սկսել ԱՄՆ հայկական լոբբիի առաջնորդի դեմԱՄՆ նախագահը մեղադրանքներ է ուղղել հայամետ սենատոր, Ներկայացուցիչների պալատի հայկական խմբի նախկին համանախագահ Ադամ Շիֆին: Դոնալդ Թրամփը պահանջել է նրա դեմ քրեական գործ հարուցել ու զրկել նրան սենատորի մանդատից: Ինչո՞ւմ է նախագահը մեղադրում սենատորին և որքանո՞վ է այդ մեղադրանքը անհանգստացնում ամերիկահայերին։ Արդյո՞ք Շիֆն այդքան ազդեցիկ հակառակորդ է Թրամփի համար։ Իսկ հնարավոր է արդյոք, որ Շիֆը […] ...
22:48 16.07.2025
Խաչանովն ու Ավանեսյանը կմասնակցեն US Open-ինՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (53-րդ ռակետ) ու Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (17-րդ ռակետ) կմասնակցեն «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար US Open-ին: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը: ԱՄՆ բաց առաջնության 145-րդ խաղարկության հիմնական մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 24-ին և կավարտվի սեպտեմբերի 7-ին: Կանանց մենախաղի եզրափակիչը նշանակված է սեպտեմբերի 6-ին, իսկ տղամարդկանց մենախաղինը՝ […] ...
22:37 16.07.2025
Երեխան լավ է, ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը․ Սրբուհի Գալյանը տեսակցել է դատարանի որոշմամբ կալանավորված կնոջ 8 ամսական փոքրիկինՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ: «Երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո: Ըստ բժիշկների` դուրսգրումը կլինի վաղը: […] ...
22:24 16.07.2025
Մտքեր են փոխանակվել COP17-ի շրջանակներում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալՀուլիսի 16-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության գյուղատնտեսության, ձկնորսության, սննդի անվտանգության և բնության նախարարության գլխավոր տնօրեն Մարկ Ռոսկամ Աբինգի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ առաջնայնությունները և տեսլականը՝ 2026թ. Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) […] ...
22:16 16.07.2025
Բավականին թերհավատ եմ Եվրամիության խոստումներին․ Գարիկ Քեռյանը՝ վարչապետի բրյուսելյան այցի արդյունքների մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական իրադարձություններին՝ մասնավորապես վարչապետի Բրյուսել և Փարիզ այցերին, ԱՄՆ-ի նախագահի հայտարարություններին։ Հիշեցնենք, որ Բրյուսելում արձանագրվեց այն, որ ԵՄ-ն հաստատում է իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը: ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ կանխատեսվում է հասցնել 2.5 միլիարդ եվրոյի։ Նաև […] ...